9 պատմական միֆեր, որոնց մենք մինչև հիմա հավատում ենք
Դիտումներ՝ *
13:26 2022-02-26

1. Միֆ – Նապոլեոն Բոնապարտը շատ ցածրահասակ է եղել:

Փաստ – Իրականում Ֆրանսիայի կայսեր հասակը եղել է 170 սմ:

2. Միֆ – Վինսենթ վան Գոգը կտրել է իր ականջը:

Փաստ – Նկարիչը կտրել է իր ականջի բլթակի միայն մի փոքր մասը:

3. Միֆ – Ալբերտ Էյնշտեյնը վատ է սովորել դպրոցում:

Փաստ – Ապագա գիտնականը շատ լավ է սովորել, հատկապես լավ են ստացվել բնագիտական առարկաները և մաթեմատիկան:

4. Միֆ – Թոմաս Էդիսոնը հայտնագործել է էլեկտրական լամպը:

Փաստ – Էդիսոնը հայտնաբերել է մեթոդը, որը թույլ է տալիս լամպին երկար վառվել:

5. Միֆ – Սալիերին նախանձել է Մոցարտին:

Փաստ – Սալիերին եղել է արքունական դիրիժորը, այնպես որ, նա շատ ավելի հաջողակ է եղել, քան Մոցարտը:

6. Միֆ – Ծանրության ուժի մասին միտքն Իսահակ Նյուտոնի մոտ առաջացել է, երբ նրա գլխին խնձոր է ընկել:

Փաստ – Խնձորն ընկել է նրա կողքին, և հենց դա էլ դարձել է հանճարեղ մտքի առաջացման պատճառ:

7. Միֆ – Ֆերնան Մագելանը կատարել է առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը:

Փաստ – Նա մահացել է ճանապարհի կեսին:

8. Միֆ – Կլեոպատրան եգիպտուհի է եղել:

Փաստ – Կլեոպատրան սերել է մակեդոնական Պտղոմեոսների դինաստիայից:

9. Միֆ – Միկի Մաուսին հորինել և նկարել է Ուոլթ Դիսնեյը:

Փաստ – Հանրահայտ մկնիկին հորինել է ստուդիայի նկարիչ Աբ Այվերգսը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am