Մեգան Ֆոքս
Կրքոտ գեղեցկուհին երկրորդ անգամ է ամուսնացել։ Ռեփեր Machine Gun Kelly-ն «Տրանսֆորմերների» աստղին բոլոր օրենքներով է առաջարկություն արել։ Նա նույնիսկ ծնկի է իջել եւ մատանի նվիրել: Մեգանն ընդունել է այդ նվերը եւ համաձայնել: Երաժիշտը, որի իսկական անունը Քոլսոն Բեյքեր է, մատանու ընտրության հարցին շատ ստեղծագործական է մոտեցել։
18 կարատանոց սպիտակ ոսկի եւ երկու քար․ զմրուխտն ու տանձաձեւ ադամանդը միահյուսվում են եւ սրտի ձեւ են ստանում, իսկ եզրերը զարդարում են մանր ադամանդները։ Քարերը խորհրդանշում են Քոլսոնի եւ նրա ընտրյալի Կենդանակերպի նշանները։
Էմիլի Ռատակովսկի
Մերկայանալու հայտնի սիրահարը զարմացրել է բոլորին՝ հանկարծակի ամուսնանալով պրոդյուսեր Սեբաստիան Բեար-Մաքքլարդի հետ։ Մոդելի ընտրյալը նրան առաջարկ է արել մատանիով, որն ինքն էր պատրաստել ամրակից, սակայն ավելի ուշ նվիրել է մեկ այլ զարդ: Այժմ Էմիլին միշտ կրում է երկու ադամանդներով մատանի՝ ուղղանկյունաձեւ եւ կաթիլի տեսքով։
Քեթի Փերի
Ամուսինները նշանադրվել են երեք տարի առաջ՝ Սիրահարների օրը, իսկ արդեն հաջորդ օրը երգչուհին չդիմացավ եւ Instagram-ում պարծեցավ նշանադրության մատանիով: Եվ մենք բոլորս նրան լավ հասկանում ենք: Նման գեղեցկությունը թաքցնել ակնհայտորեն չես ուզի։ Օռլանդո Բլումը սիրելիին նվիրել է ծաղկի տեսքով մատանի՝ նրբորեն ակնարկելով անգլերեն լեզվից իր ազգանվան թարգմանությանը՝ ծաղկող: Զարդանախշերի կենտրոնում փայլում է չորս կարատ վարդագույն ադամանդը, իսկ թերթիկները պատրաստված են փոքր քաշի ութ ադամանդներից:
Քեյթ Միդլթոն
Քեմբրիջի դքսուհին ստիպված է եղել երկար ու ձիգ տասը տարի սպասել ամուսնության առաջարկին, սակայն Քեթրինի բոլոր կասկածներն արդարացել են։ Ուիլյամը սիրելիին նվիրել է իր մոր՝ արքայադուստր Դիանայի մատանին։ Ընդ որում՝ գահաժառանգը մեկ շաբաթ իր գրպանում պահել է նվիրական իրը՝ ոչ մի կերպ չհամարձակվելով առաջարկություն անել։ Ադամանդապատ շքեղ մատանին սիրո յուրօրինակ խորհրդանիշ է դարձել. ամբողջ աշխարհում շատ հարսնացուներ երազում են նման զարդի մասին, թեկուզ ոչ այդքան թանկարժեք քարերով:
news.am