Ձեր հարաբերությունները երբեք այլ զույգի հարաբերությունների հետ մի համեմատեք. Անվերապահ սիրո 30 գաղտնիքներ
Դիտումներ՝ *
13:28 2021-11-01

Մի՞թե սիրել չի նշանակում՝ ինչ-որ մեկի մասին հոգ տանել ավելի շատ, քան սեփական անձիդ մասին: Մի՞թե սերը չի նշանակում՝ ուրիշ մարդու պահանջմունքները քո պահանջմունքներից վեր դասել: Երևի հենց դա է անվերապահ սերը: Սիրել նշանակում է՝ փոխարենը՝ չսպասել ոչինչ: Սիրո մեջ եսասիրություն չկա: Սիրել նշանակում է՝ տալ, տալ անգամ այն ժամանակ, երբ ստիպված եք լինում զոհաբերել ինչ-որ բան:

Իհարկե, դուք կարող եք ձեր հարաբերությունների հետ կապված երազանքներ, պլաններ ու սպասումներ ունենալ, սակայն միշտ չէ, որ դրանք իրականանում են:

Սիրուն, ուր սպասումները տեղ չունեն, հնարավոր չէ դավաճանել: Պարզապես սիրեք մարդկանց նրա համար, որ կան, այլ ոչ թե այն ճշտի հետ համապատասխանության, որը դուք եք պատկերացնում:

Թույլ տվեք, որ մարդիկ լինեն այնպիսին, ինչպիսին որ կան: Մի փորձեք նրանց վերահսկել կամ փոխել: Պարզապես սիրեք նրանց այնպիսին, ինչպիսին որ կան: Նրանց ըմբռնումով ու կարեկցանքով վերաբերվեք:

Եվ այսպես`

1. Նախ և առաջ ձեզ անհրաժեշտ է սիրել ինքներդ ձեզ: Առանց նախապայմանների ու ամբողջ սրտով: Ձեր մեջ ամեն ինչ պիտի գոհացնի ձեզ:

2. Հավատացեք, որ այն մարդը, ում սիրում եք, ինչ-որ բան անում է լավ մտադրություններով: Յուրաքանչյուր մարդու մեջ լավ բան կա:

3. Մարդուն ընդունեք այնպես, ինչպես ինքը կա: Հիշեք այն մասին, որ ձեր շրջապատում եղած մարդիկ ձեր սեփականությունը չեն, և դուք նրանց փոխելու իրավունք չունեք:

4. Ժպտացեք, ծիծաղեք ու սիրելիների հետ շատ ժամանակ անցկացրեք: Միասին նոր գործունեություն ու զբաղմունքներ փորձեք: Դա մարդկանց օգնում է առավել մտերմանալ:

5. Միշտ պաշտպանեք զգացմունքները, ներառյալ՝ սեփական արժանապատվության զգացումը, և պաշտպանեք նաև ձեր երկրորդ կեսի իրավունքները: Նա դա հաստատ կգնահատի:

6. Սիրելի մարդու հետ շփվելիս ազնիվ ու բաց եղեք: Մի խաղացեք նրա հետ:

7. Բաց խոսեք ձեր սիրո մասին: Ամեն առավոտ նրա ականջին շշնջացեք, թե ինչ հիանալի տեսք ունի:

8. Ձեր սերն արտահայտեք նաև ֆիզիկապես: Երբեմն ձեր սիրելիին կարող է ապաքինել անգամ այտը համբուրելը կամ ուսը շոյելը:

9. Հարգեք ու ձեր զուգընկերոջը վերաբերվեք՝ որպես ազնվականի: Սիրալիր ու հարգալից եղեք:

10. Մի խաբեք ու մի դավաճանեք: Մինչև ձեր հարաբերությունների ավարտը հավատարիմ եղեք:

11 .Մի նվնվացեք ու բողոքեք անընդհատ: Այդպիսի վարքագիծը սպանում է այն քիմիան, որ կա ձեր հարաբերություններում:

12. Շարունակ մի քննադատեք: Դրա փոխարեն՝ աջակցեք նրան ամեն անգամ, երբ դրա հնարավորությունն ունեք:

13. Աշխատեք հնարավորինս շատ լսել ու հասկանալ նրան: Մենք բոլորս էլ երբեմն կարիք ունենք, որ մեզ պարզապես հասկանան:

14. Զարմացրեք ձեր երկրորդ կեսին` բարի գործեր անելով այն ժամանակ, երբ դա ձեզնից ամենաքիչն են սպասում:

15. Կողքին եղեք այն ժամանակ, երբ ձեր զուգընկերոջը պետք է, որ մեկն իրեն լսի, երբ նրան պետք է ինչ-որ մեկի ուսին արտասվել, կամ երբ նրան պետք է ինչ-որ մեկը, որ ունակ կլինի զվարճացնել իրեն:

16. Ձեր հարաբերությունները երբեք այլ զույգի հարաբերությունների հետ մի համեմատեք:

17. Հանգիստ ու հավաք մնացեք: Շարունակեք աշխատել այն բանի վրա, որ ձեր հարաբերությունները հնարավորինս ավելի լավը դառնան:

18. Ձեզ երբեմն հարկավոր է հաստակաշի դառնալ: Հիշեք այն մասին, որ ցանկացած հարաբերությունների մեջ էլ լինում են բարդություններ ու խնդիրներ, ու դրանցից չես կարող խուսափել:

19. Մոռացեք այն մասին, թե դուք ինչ եք արել ձեր սիրելիի ու, ընդհանուր առմամբ, ձեր հարաբերությունների համար: Այդպես դուք փոխարենը ոչնչի չեք սպասի:

20. Շանտաժի ու մանիպուլյացիայի մի ենթարկեք նրան այն բանի համար, որ ձեզ մոտ ամեն ինչ ձեր ուզածով լինի:

21. Դուք ձեր զուգընկերոջից գաղտնիքներ չպետք է ունենաք: Դրանց առկայությունը խոսում է այն մասին, որ հարաբերություններում վստահության պակաս կա, իսկ դա խնդիրների կարող է հանգեցնել:

22. Բաց եղեք այն ամենի համար, ինչ ձեր երկրորդ կեսն ուզում է ձեզ ասել: Այդպես դուք կհասկանաք` ինչու է նա ասում այն, ինչ ասում է:

23. Այն դեպքում, երբ ձեր հարաբերությունները կամ ձեր սիրելիին քննադատում են շրջապատողները, պաշտպանեք նրան ու ընդհանուր առմամբ` ձեր հարաբերությունները:

24. Եթե ձեզ ինչ-որ բան անհանգստացնում է, բացեիբաց խոսեք այդ մասին:

25. Դադարեք ավելորդ անգամ կենտրոնանալ ձեր երկրորդ կեսի թերությունների կամ այն բանի վրա, ինչ ձեզ նրա մեջ դուր չի գալիս:

26. Միասին քննարկեք ու ապագայի պլաններ գծեք:

27. Ինչ-որ բանի համար մեղավորությունը մի փորձեք դնել ձեր զուգընկերոջ ուսերին: Դրա փոխարեն ձեզ անհրաժեշտ է պատասխանատվություն վերցնել ձեր սեփական գործողությունների համար:

28. Ներողություն խնդրեք ձեր սխալների համար, սովորեք դրանց վրա ու ուղղեք այն, ինչ կարելի է ուղղել:

29. Մոռացեք վիրավորանքների մասին, որոնք հասցվել են ձեզ, ու շարունակեք ապրել: Կյանքը չափազանց կարճ է: Հենց այդ պատճառով էլ իմաստ չկա, որ դուք ձեր ամբողջ կյանքում ձեր սրտում ինչ-որ մեկի հանդեպ չարություն պահեք:

30. Ուրախացեք, որ ձեր կյանքում սիրելի մարդ կա, ու թույլ տվեք, որ նա հանգիստ հեռանա այն դեպքում, երբ կորոշի դա անել: Մի պարտադրեք նրան մնալ:

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

168.am