Ինչի հետ համադրել գարնան ամաենաոճային տաբատները
Դիտումներ՝ *
13:16 2022-02-21

Փայլերն իրենց պոպուլյարությամբ չեն զիջում սևին: Դժվար է պատկերացնել մի երեկույթ առանց փայլերի: Բայց եթե փայլուն զգեստով Ձեզ հարմարավետ չեք զգում, ընտրեք այլընտրանքային տարբերակ: 2022թ. գարնան ամենանորաձև փայլուն տաբատները հեշտությամբ կարելի է համադրել լակոնիկ շապիկների, բարակ սվիտերների և բոդիների հետ: Եթե առիթը շատ տոնական է, փայլուն տաբատի հետ կարող եք կրել մետաքսե վերնաշապիկ, ատլասե կորսետ կամ թավշյա բաճկոն:

Նման հանդերձանքի հետ կարելի է համադրել ցանկացած ոճի կոշիկ: Դիմահարդամանն էլ ավելացրեք մի փոքր փայլ և տոնական կերպարը պատրաստ է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am