Ազատվել ավելորդ մտքերից, վախերից, կիլոգրամներից և իրերից․ 6 միջոց
Դիտումներ՝ *
17:03 2022-02-19

Այս շատ պարզ խորհուրդները կօգնեն մաքրել ձեր տունը, շրջապատը և մտքերը:

1. Օգտագործեք 90%-ի կանոնը

90%-ի կանոնը կարող է կիրառվել ցանկացած ընտրության կամ երկընտրանքի համար: Գնահատեք ընտրանքները 0-ից 100 սանդղակով: Եթե որոշակի տարբերակ ստանում է 90-ից ցածր գնահատական, ապա հանեք այն: Նման չափանիշը ձեզ ստիպում է ընտրել իդեալական հնարավորություններ, այլ ոչ թե թույլ տալ, որ այլ մարդիկ կամ տիեզերքը դա անեն ձեր փոխարեն։

kin

2․ Ազատվեք ավելորդ «այո»-ներից

Չկարողանալով մերժել մարդկանց՝ մենք ասում ենք «այո» ավելի հաճախ, քան կցանկանայինք: Առաջադրանքների ժամանակը անդառնալիորեն ծախսվում է, իսկ դրանցից ուրախության զգացումը զրոյական է դառնում:

Անընդհատ «այո» ասելու սովորությունից ազատվելու համար սահմանեք որոշ կանոններ։ Օրինակ՝ մեկ օրվա ընթացքում չի կարելի ասել այո 5 անգամից շատ։

3․ Հանգստացեք

Երբ նյարդայնանում ենք, վախենում և սթրեսը զգում, մենք սկսում ենք ավելի արագ շարժվել: Բայց պետք է դանդաղել, կանգ առնել և հանգստանալ։ Դրա համար պետք է մեկ անգամ հորանջել։ Դա ազդանշան կտա թուլացման համար պատասխանատու պարասիմպաթիկ նյարդային համակարգին, որ վտանգն անցել է, և կօգնի հանգստացնել:

4. Վերագործարկեք մտքերը

Մեր հիշողությունում ահռելի ծանրաբեռնվածություն է առաջանում՝ աշխատանքային խնդիրներ, տնային աշխատանք, հանդիպումներ… Արդյունքում մենք չենք կարող նույնիսկ հիշել գնումների տարրական ցուցակը: Պետք է անընդհատ թարմացնել ուղեղը և վերագործարկել մտքերը։

Մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել մեկ կետ պատի կամ թղթի վրա և ուշադիր նայեք դրան։ Փորձեք չշեղվել դրանից և չմտածել ոչ մի բանի մասին։ Ամեն անգամ, երբ շեղվեք այդ կետից, հիշեք, թե ինչն էր շեղվելու պատճառը։ Այդպես կհասկանաք, թե որոնք են ձեզ հուզող խնդիրները տվյալ պահին և որոնք է պետք առաջինը լուծել։

5. Կերեք առանց մոլեռանդության

Ինչպե՞ս ճիշտ ուտել, բայց ոչ տանջվել սպառիչ դիետաներով: Կարիք չկա կշռել ձեր սնունդը, հաշվարկել կալորիաները կամ ուսումնասիրել բաղադրիչները. պարզապես պահեք ափսեի պարունակության հավասարակշռությունը: Հավասարակշռված ափսեի երկու կամ նույնիսկ երեք քառորդը պետք է բաղկացած լինի բուսական սնունդից՝ մրգերից, բանջարեղենից, հատիկից, սերմերից, ընկույզից և ամբողջական ձավարեղենից: Եթե դուք աշխատեք ափսեի այս մասը պատշաճ կերպով լրացնելու վրա, մնացած խնդիրները առաջնային չեն լինի, իսկ ավելորդ կիլոգրամենրը կհեռանան։

6. Ուսումնասիրություն անցկացնել սոցիալական ցանցերում

Շատերը ընկերների ցանկում ունեն մարդիկ, որոնց հետ չեն ցանկանում անընդհատ կապի մեջ լինել: Բայց շատերը անհարմար են զգում հեռացնել այդ մարդկանց։ Անպայման պետք է վերլուծել գործողությունները սոցիալական ցանցերում։

Պետք է հասկանալ՝ ովքեր են շփման համար առաջնայինը, իսկ մյուսներին կամ ջնջել, կամ դադարել հետևել: Ինչո՞ւ։ Մեր ուղեղը օրվա ընթացքում առանց այն էլ շատ տեղեկատվություն է ստանում և այլ մարդկանց կողմից առաջարկված ինֆորմացիան կարող է հոգնեցուցիչ լինել։ Կապերը դադարեցնելը պարտադիր չէ, կարող եք պարզապես կարգավորել ձեր նորությունենրի պատը և ընտրել ճիշտ բովանդակություն։

Սիրարփի Աղաբաբյան

168.am