Կարտոֆիլի խյուսով ջեռեփուկ 
Դիտումներ՝ *
13:53 2022-06-11

Բաղադրիչներ

• կարտոֆիլ 1200 գ, խաշած

• աղ 1 թ.գ.

• կաթ ¾ բաժակ

• կարագ 8 ճ/գ.

• թթվասեր ¼ բաժակ

• պանիր 225 գ, քերած

• բեկոն 225 գ, կտրատած, տապակած

• կանաչ սոխ, կտրատած

• սև պղպեղ, ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Խաշած կարտոֆիլը ճխլել, դարձնել խյուս, ավելացնել աղը։

Կարագն ու կաթը տաքացնել, մինչև կարագը հալվի։ Թողնել տաք մնա։

Ավելացնել թթվասերը, խառնել։

Կարտոֆիլը հարել հարիչով, ավելացնել կաթնային զանգվածը, շարունակել հարել կամ լավ խառնել։

Լցնել խյուսը ջեռոցամանի մեջ, հարթեցնել, վրան լցնել տապակած բեկոնը, քերած պանիրը։

Ծածկել ջեռոցամանը փայլաթիթեղով, եփել ջեռոցում 25 րոպե՝ 180°–ում։

Հանել փայլաթիթեղը, շարունակել եփել ևս 10 րոպե։

Մատուցել կանաչ սոխով։