Մաթեմատիկոսները լուծել են խնդիր, որը մոտ 2500 տարվա վաղեմություն ունի
Դիտումներ՝ *
12:58 2022-02-20

Գիտնականներ Անդրաս Մատեն և Օլեգ Պիհուրկոն՝ Ուորվիքի համալսարանից, և Ջոնաթան Նոելը՝ Վիկտորիայի համալսարանից, լուծել են «շրջանակը քառակուսու մեջ դնելու» հնագույն խնդիրը, որը հորինել է հույն մաթեմատիկոս Անաքսագորասը մ.թ.ա. մոտ 450 թվականին։ Այս մասին գրում է Quantamagazine-ը։

Առաջադրանքի էությունը մեկ հարց է. հնարավո՞ր է կառուցել կողմնացույցով և քանոնով քառակուսի, որի մակերեսը հավասար է տվյալ շրջանագծին:

Ժամանակակից գիտնականները շրջանը վերածել են քառակուսու՝ կտորների վերածելով այն: Նշվում է, որ նրանց հաջողվել է պատկերացնել այս գործընթացը և ցույց տալ բեկորների աստղաբաշխական քանակություն։

Ինչպես հայտնի է, 1882 թվականին գերմանացի մաթեմատիկոս Ֆերդինանդ ֆոն Լինդեմանն ապացուցեց, որ տվյալ խնդիրը լուծելն անհնար է դասական գործիքների օգնությամբ։ Իսկ 1925 թվականին լեհ-ամերիկացի մաթեմատիկոս Ալֆրեդ Տարսկին փոխեց խնդրի կանոնները, որոնց շնորհիվ շրջանագիծը կարող է վերածվել քառակուսու՝ կտրելով այն վերջավոր թվով մասերի, որոնք կարող են տեղափոխվել հարթության երկայնքով և հավաքվել քառակուսու մեջ։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am