Լավագույն նախաճաշը
Դիտումներ՝ *
12:28 2022-06-18

Բաղադրիչներ

1. Վարսակի փաթիլներ – 150 գ

2. Կաթ – 200 մլ

3. Չորացրած խնձոր – 15 գ

4. Քերած շոկոլադ – 5 գ

5. Կարագ – 10 գ

6. Մեղր – 20 գ

Պատրաստման եղանակը

1. Կաթը բացել ջրով (70% կաթ, 30% ջուր հարաբերակցությամբ), ավելացնել վարսակի փաթիլները և եփել 7 րոպե։ Այնուհետև ավելացնել աղը, շաքարավազը և կարագը:

2. Շիլան լցնել ափսեի մեջ և զարդարել չորացրած խնձորով, քերած շոկոլադով և մեկ գդալ մեղրով։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am