Microsoft-ի հիմնադիրը՝ արհեստական ինտելեկտի, համակարգչային կարգապահության և այն մասին, թե ինչու է զրոն կախարդական թիվ:
1. Ճանապարհի սկզբում Պոլ Ալլենն ու ես նպատակ ունեինք յուրաքանչյուր սեղանի շուրջ և յուրաքանչյուր տանը համակարգիչ ունենալ: Դա համարձակ գաղափար էր, և շատերը կարծում էին, որ մեզ հետ ամեն ինչ կարգին չէ: Զարմանալի է, թե որքան հեռու են գնացել համակարգիչները, և մենք կարող ենք հպարտանալ, որ Microsoft-ն այս հեղափոխության մեջ կարևոր դեր է խաղում:
2. Մենք մոտենում ենք այն կետին, որտեղ համակարգիչներն ու ռոբոտները կարող են տեսնել, տեղափոխել և փոխազդել լիովին բնական ճանապարհով: Այնուհետև նրանք կլուծեն ավելի շատ խնդիրներ և մարդկանց ավելի շատ հնարավորություններ կտան:
3. Նորարարությունը բարելավում է մարդկանց կյանքը: Ցավալի է, որ այս բոլոր հիանալի տեխնոլոգիաները մարդկանց հասնում են ոչ այնքան արագ, որքան ցանկանում ենք:
4. Ճարպակալում, դիաբետ, Ալցհեյմերի հիվանդություն. կան բազմաթիվ խնդիրներ, որոնք դեռ լուծված չեն: Ես ակնկալում եմ, որ առաջադեմ ծրագրային ապահովումներն ու արհեստական բանականությունը կօգնեն մեզ հասկանալ կենսաբանությունը, պարզել, թե ինչպես է պետք միջամտել բնությանը բնական գործընթացներին և մարդկանց կյանքը շատ ավելի լավը դարձնել:
5. Արհեստական ինտելեկտը փոխելու է աշխատաշուկան, բայց շուկայական տնտեսությունում միշտ էլ մեծ փոփոխություններ են լինում: Նորարարությունների ներդրումը սահմանափակելը լավագույն լուծումը չէ: Հատկապես այն ժամանակ, երբ մենք ունենք անվտանգության բարձիկ այն մարդկանց համար, որոնց հմտությունները կարող են օգտակար լինել ապագայում: Սա հատկապես վերաբերվում է կարիերայի ավարտին գտնվող տարեց մարդկանց:
6. Համակարգիչը կարող է շատ բաներ անել: Միայն խաղեր խաղալը լավ որոշում չէ: Այն հազվադեպ է թույլ տալիս լիովին բացահայտել ձեր ներուժը: Մենք կարգապահության կարիք ունենք ամեն անգամ, երբ նոր գործիք ենք տալիս մարդուն:
7. Օպերացիոն համակարգերի համար հաղթանակի բանալին որքան հնարավոր է շատ հավելվածներ ունենալն է: Microsoft-ը շատ լուրջ է մոտեցել ծրագրային ապահովումների և ծրագրավորողների հետ աշխատանքին:
8. Ես շատ համառ ու անհամբեր էի 20-30 տարեկան հասակում: Չեմ կարծում, որ ես վերջնականապես կարողացել եմ ազատվել դրանից: Բայց հույս ունեմ, որ ես սովորեցի կիրառել այս հատկությունները չափավորված:
9. Ինքնակրթությունը լավ է, քանի որ դուք զարգացնում եք ինքնավստահությունը և մտածում եք. «Ես գիտեմ սա բավականին լավ: Ես սա ավելի լավ գիտեմ, քան ուսուցիչները: Ես կփորձեմ տեղափոխվել հաջորդ մակարդակ, գուցե ստացվի»: Դա կիրառելի է հատկապես համակարգիչների համար: Ձեր ծրագիրը սխալ է, իսկ դուք հասկանում եք դա, երբ փորձում եք մեկնարկել այն: Այս դեպքում դուք ուղղումներ եք կատարում և կրկին մեկնարկում եք: Սա յուրատեսակ հետադարձ կապ է, որը միշտ օգնում է: Միշտ հետաքրքիր է համակարգիչը հասկանալ փորձելը:
10. Երբ դուք երիտասարդ եք, շատ լավ է որոշ հարցերում լինել ավելի լավը, քան ուրիշները: Ես ունեի նման բաներ՝ ընթերցանություն և մաթեմատիկա: Բայց համակարգիչները միշտ ինձ հիացրել են ամեն ինչից շատ:
11. Ես օր ու գիշեր ծրագրավորում և իմ գործընկերներին ասում էի. «Մենք խոստացանք, որ աշխատանքը մի քանի ամիս անց կվերջացնենք, մենք պետք է դա անենք»: Մենք շատ ագրեսիվ էինք, երբ խոսքը վերաբերվում էր գործը ավարտին հասցնելուն:
12. Մենք չէինք ուզում սահմանափակվել մեկ առանցքային արտադրանքով: Մենք ուզում էինք ավելի շատ մարդկանց վարձել և ստեղծել մի շարք ապրանքներ:
13. Հիմնական բանը մեզ համար միշտ խելացի մարդկանց հետ աշխատելն էր: Այլ տարբերակ չկա: IQ-ի առումով դուք պետք է աշխատեք էլիտայի հետ: Աշխարհում մարդկանց 95%-ն ի վիճակի չէ գրել ծրագրեր:
14. Դուք պետք է ունենաք շատ մարդիկ, ովքեր կարող են կարդալ կոդը, որպեսզի չլինեն այնպիսի իրավիճակներ, երբ միայն մեկ անձն է ներգրավված աշխատանքում, և նա չի կարողանում լուծել խնդիրը: Սկզբից պետք է սահմանել վերջնաժամկետներ:
15. Մենք սխալներ ենք գործել առևտրում, որից կարևոր էր եզրակացություններ անել: Որոշ երկրներում մենք վարձեցինք գործակալներ, բայց ավելի լավ էր աշխատել առանց նրան: Կարևոր է ունենալ սեփական կադրեր: Եթե ցանկանում եք լինել լուրջ ընկերություն, հետևեք երկարաժամկետ ռազմավարությանը: Դուք պետք է ձեր կադրերին վարձեք այն երկրներում, որտեղ դուք պատրաստվում եք այցելել և համոզվել, որ նրանք պատրաստ են երկարաժամկետ համագործակցության: Մենք դա շատ արագ հասկացանք:
16. Ես վճարել եմ 10 միլիարդ դոլար հարկ, ավելի շատ, քան ցանկացած մեկը: Բայց պետությունը շատ ավելի շատ հարկեր պետք է գանձի ինձ նման մարդկանցից:
17. Զրոն կարադական թիվ է: Կամ դուք այնպես եք անում, որ աշխարհում մահացությունների թիվը մոտենա 0-ի և հպարտ եք զգում ձեզ, կամ մոտենում եք 0-ին, հանձնվում եք, վերադառնում եք սկզբնակետին, կորցնում եք հեղինակությունը, ջանքեր, գումարը, որը կարող էինք այլ տեղում օգտագործել:
18. Աղքատ մարդիկ մեծ դժվարություններ են ունենում, երբ լրացնում են շատ թղթեր պետական ծառայություններում, որոնք զբաղվում են բնակարաններ տրամադրելով, կրթության և առողջապահության հարցերով: Այս ծրագրերը պետք է լինեն ավելի պարզ և ավելի մատչելի: Դրանք ստեղծվում են լավ մտադրություններով, բայց դրանք այնքան էլ հեշտ չեն աշխատում, հատկապես ճգնաժամային իրավիճակներում:
Սիրարփի Աղաբաբյան
Աղբյուր՝ 168․am