Իտալական տորթ՝ Բարոցցի
Դիտումներ՝ *
12:31 2022-02-18

Բաղադրիչներ

1. Դառը շոկոլադ – 250 գ

2. Շաքարավազ – 150 գ

3. Ձու – 4 հատ

4. Նուշ – 50 գ

5. Գետնանուշ – 50 գ

6. Լուծվող սուրճ – 1 թ/գ

7. Կոնյակ – 30 մլ

Պատրաստման եղանակը

1. Նուշի վրա եռացրած ջուր լցնել, թողնել մեկ րոպե: Հետո տեղափոխել սառը ջրի մեջ և մաքրել կեղևը: 10-15 րոպե դնել 150 աստիճան տաքացրած ջեռոցը: Գետնանուշը նույնպես չորացնել ջեռոցում, մաքրել կեղևը: Նուշը և գետնանուշը աղալ բլենդերով:

2. Շոկոլադը և կարագը հալեցնել, ավելացնել սուրճը, խառնել:

3. Ձվի դեղնուցները հարել շաքարավազի կեսի հետ:

4. Հարած դեղնուցներին ավելացնել շոկոլադը և ընկուզային փշրանքը: Ավելացնել նաև ալկոհոլը և խառնել:

5. Սպիտակուցները հարել մնացած շաքարավազի հետ:

6. Երեք անգամից սպիտակուցն ավելացնել շոկոլադե զանգվածին և զգուշությամբ խառնել:

7. 20×22 կաղապարը պատել փայլաթիթեղով, լցնել խմորը և թխել 30-40 րոպե, 160 աստիճան տաքացրած ջեռոցում:

8. Պատրաստի տորթի մակերեսը պետք է չորանա և ճաքճքի, իսկ մեջը պետք է խոնավ մնա: Տորթն ամբողջությամբ սառեցնելուց հետո փայլաթիթեղի ծայրերից բռնելով՝ հանել կաղապարից և թողնել հանգստանալու ամբողջ գիշեր: Մատուցել առանց զարդարելու:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am