Մարդկությունը «զանգվածային միգրացիա» կկատարի դեպի վիրտուալ աշխարհ
Դիտումներ՝ *
11:39 2022-02-17

Ըստ Gartner-ի՝ մինչև 2026 թվականն աշխարհի բնակչության 25%-ն օրական առնվազն մեկ ժամ կանցկացնի մետատիեզերքում՝ օգտագործելով վիրտուալ տարածքն աշխատանքի, կրթության, ժամանցի և գնումներ կատարելու համար:

«Ստեղծվում են ուղիներ, որոնք թույլ կտան օգտատերերին կրկնօրինակել իրենց կյանքը թվային աշխարհներում»,- ասում է Gartner-ի հետազոտության փոխնախագահ Մարտի Ռեսնիկը: «Վիրտուալ դասարաններ հաճախելուց մինչև թվային հող գնելը և վիրտուալ տներ կառուցելը, այս բոլոր գործողություններն արդեն տեղի են ունենում տարբեր միջավայրերում: Ի վերջո, դրանք տեղի կունենան մեկ միջավայրում՝ մետատիեզերքում»:

Gartner-ը սահմանում է մետատիեզերքը՝ որպես կոլեկտիվ վիրտուալ տարածություն, որը ստեղծվել է ընդլայնված ֆիզիկական իրականության և թվայինի միավորման արդյունքում: Այս տարածքը մշտական ​​է և հասանելի բոլոր տեսակի սարքերի միջոցով՝ պլանշետներից մինչև գլխի վրա տեղադրված էկրաններ:

Gartner-ն ակնկալում է, որ վիրտուալ տնտեսությունը կաջակցվի թվային արժույթներով և ոչ փոխարկելի նշաններով (NFT): Մետատիեզերքը կազդի բիզնեսի վրա, որի հետ սպառողները շփվում են ամեն օր:

Ընկերությունները կապահովեն ավելի լավ փոխազդեցություն, համագործակցություն և կապ իրենց աշխատակիցների հետ վիրտուալ գրասենյակներում ընդգրկուն աշխատանքային տարածքների միջոցով: Բացի այդ, վիրտուալ իրադարձությունները, որոնք ժողովրդականություն են ձեռք բերել վերջին 18 ամիսների ընթացքում, կառաջարկեն ավելի համագործակցային և խորը ցանցային հնարավորություններ, գրում է աղբյուրը։

«Ընկերությունները հնարավորություն կունենան աննախադեպ կերպով ընդլայնել և կատարելագործել իրենց բիզնես մոդելները՝ թվային բիզնեսից անցնելով մետավերսի բիզնեսի»,- ասում է Ռեզնիկը: «Մինչև 2026 թվականն աշխարհի կազմակերպությունների 30%-ը կունենա մետավերսալ պատրաստի արտադրանք և ծառայություններ։ Դեռ վաղ է ասել, թե ինչ ներդրումներ կլինեն երկարաժամկետ հեռանկարում, բայց արտադրանքի մենեջերները պետք է ժամանակ ծախսեն այժմ՝ ուսումնասիրելու մետատիեզերքը և պատրաստվելու անցմանը, որպեսզի ապագայում մրցունակ լինեն»,- ասում է փորձագետը:

Համաշխարհային ցանցի և տեխնոլոգիայի աշխարհի խոշոր խաղացողներն արդեն պլաններ են կազմում մետատիեզերք ստեղծելու համար: Օրինակ՝ 2021 թվականին Մարկ Ցուկերբերգը հայտարարեց «եռաչափ ինտերնետի» վրա աշխատանքի մեկնարկի մասին, որն ամբողջությամբ կփոխի բովանդակության հետ փոխազդեցության մեր պատկերացումները՝ մենք ոչ թե կսպառենք տեղեկատվությունը, այլ կլինենք դրա ներսում։

Կան մետատիեզերքի բազմաթիվ հայեցակարգեր, բայց ամենահայտնին պատկանում է վենչուրային կապիտալիստ Մեթյու Բոլին: Իր ներկայացման մեջ Բոլը տալիս է մեկ այլ աշխարհի յոթ բնութագրեր.

  • Մետատիեզերքը չի ավարտվում, այն չի կարող դադարեցվել, ջնջվել կամ անհետանալ,
  • Տիեզերքի ներսում բոլոր իրադարձությունները տեղի են ունենում իրական ժամանակում, և գործողությունները կախված չեն արտաքին գործոններից,
  • Մետատիեզերքում բնակվողների թիվը սահման չունի,
  • Մետատիեզերքն ունի իր տնտեսությունը՝ մարդիկ «փող» են ստանում կատարված «աշխատանքի» դիմաց, սեփականություն ունեն ու տնօրինում են այն,
  • Մետատիեզերքում դուք կարող եք օգտագործել իրական աշխարհի տարրեր. Օրինակ՝ աշխատեք ձեր նոութբուքի վրա վիրտուալ տարածքում,
  • Տարբեր հարթակների տվյալները և թվային ակտիվները համակցված են. կարող եք օգտագործել իրեր Counter-Strike-ից և Fortnite-ից, գնել մեքենա Need for Speed-ից և վաճառել այն ձեր ընկերներին Facebook-ում,
  • Մետատիեզերքը լցված է «բովանդակությամբ և փորձառություններով», որոնք ստեղծվել են օգտատերերի՝ ինչպես անհատների, այնպես էլ՝ կազմակերպությունների կողմից:

Մետատիեզերքի դիզայնը արդիական է կրթական և կորպորատիվ միջավայրում, հաղորդակցության ոլորտում։

Սիրարփի Աղաբաբյան

168.am