5 ֆիլմ, որոնք կգեղեցկացնեն ձեր վալենտինյան երեկոն
Դիտումներ՝ *
19:55 2022-02-14

Վալենտինի օրը հոգին սովորականից ավելի ռոմանտիկ է և հեքիաթ է փնտրում։

Ընտրել ենք ֆիլմեր, որոնք հիանալի կերպով կլրացնեն ռոմանտիկ երեկոն։ Օդրի Հեփբերնը, Ռայան Գոսլինգը, Պատրիկ Սուեյզին և Ջուլիա Ռոբերթսը ձեզ կհիշեցնեն, թե որքան հմայիչ, խենթ, զվարճալի և ուրախ կարող է լինել սերն էկրանին։

1. Ghost, 1990

Սիրահար զույգ Սեմն ու Մոլին տուն են վերադառնում հաճելի երեկոյից հետո, երբ նրանց վրա հարձակվում է ավազակը: Պաշտպանելով իրեն՝ Սեմը մահանում է և դառնում ուրվական։ Նա իմանում է, որ իր մահը պատահական չէր…

2. Breakfast at Tiffany’s, 1961

Հզորների մայրաքաղաքն ու հմայիչ Հոլլի Գոլայթլիի գողտրիկ բույնը։ Ինչ-որ մեկը նրան կանվանի գրավիչ աղջիկ, մեկը՝ արկածախնդիր։ Ոմանք կկարծեն, որ նա աղվեսի պես խորամանկ է, մյուսները կկարծեն, որ նա խցանի պես համր է։ Հոլլիին չի հետաքրքրում: Նա վայելում է կյանքը, փոխում է հանդերձանքը և հարուստ փեսացու է փնտրում: Բայց մի օր ամեն ինչ կարող է փոխվել…

3. Notting Hill, 1999

Նոթինգ Հիլլի (Լոնդոնի թաղամասերից մեկում) համեստ գրախանութի տիրոջ պատմությունը, ում կյանքը կտրուկ փոխվում է այն բանից հետո, երբ մի օր կինոաստղը գալիս է իր փոքրիկ գրախանութ՝ ուղեցույց գնելու…

4. Eat pray love, 2010

Պատահում է՝ կարծում ես, թե ունես ամեն բան լիարժեք երջանիկ լինելու համար: Բայց կյանքում ամեն բան ավելի բարդ է: Էլիզաբեթն ինքնաճանաչման, ճշմարտության, հոգու դատարկությունը լցնելու և աշխարհայացքի փոփոխության, կյանքի արժեքների վերագնահատման փնտրտուքով թողնում է ամուսնուն, երկիրը, կայունությունը և սկսում ճանապարհորդել էմոցիոնալ Իտալիայով, հոգևոր Հնդկաստանով և չքնաղագույն Բալիով:

5. Serendipity, 2001

Ձմեռային մի բուռն օր, Նյու Յորքի ամբոխի մեջ Ջոնաթանը հանդիպում է Սառային: Նրանք որոշում են ստուգել իրենց ճակատագիրը. մեկը գրում է իր հեռախոսահամարը թղթադրամի վրա, մյուսը՝ գրքում։ Թղթադրամը փոխանակվում է, իսկ գիրքը հանձնվում է օգտագործված գրքերի վաճառողին։ Ջոնաթանն ու Սառան վստահ են, որ շուտով նորից կտեսնեն միմյանց…