Բաղադրիչներ
1. Եղերդակ – 2 փունջ
2. Պինդ պանիր – 150 գ

3. Նուռ – 1/2 հատ

4. Ընկույզ – 50 գ

5. Ձիթայուղ – 4 ճ/գ
6. Խնձորի քացախ – 1 ճ/գ

7. Մեղր – 1 ճ/գ

8. Մանանեխ – 1 թ/գ
9. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Եղերդակը և պանիրը կտրատել, ավելացնել նռան հատիկները:
2. Չոր տապակի մեջ լցնել ընկույզը, տապակել, այնուհետև խոշոր կտրատել: Խառնել եղերդակի, պանրի և նռան հատիկների հետ:
3. Փոքր ամանի մեջ խառնել ձիթապտղի յուղը, քացախը, մեղրն ու մանանեխը, համեմել աղով և սև պղպեղով։ Աղցանին ավելացնել սոուսը և խառնել։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am


