Հայտնի է քնելու ամենավտանգավոր դիրքը
Դիտումներ՝ *
10:18 2022-02-13

Քնի ժամանակ սխալ կեցվածքը կարող է անհարմարություն առաջացնել և երկարաժամկետ հեռանկարում նպաստել վտանգավոր հիվանդությունների զարգացմանը: Այդ մասին զգուշացրել է նյարդաբան Ելենա Ցարևան։ Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նա պատմել է, թե մարմնի որ դիրքից պետք է հնարավորինս խուսափել։

Նրա խոսքով՝ մարդիկ հաճախ ընտելանում են նույն դիրքով քնելուն, սակայն երբեմն դա վնասակար է առողջության համար։ Օրինակ՝ կողային դիրքն ամենաօգտակարն է բժշկական տեսանկյունից, բայց մարմնի ձախ մասի վրա ճնշումը կարող է բացասաբար ազդել սրտային հիվանդություն ունեցող մարդու վիճակի վրա, ավելի լավ է, որ այդպիսի մարդիկ պառկեն աջ կողքի վրա։

«Կողքի դիրքն ավելի ֆիզիոլոգիական է, ավելի նախընտրելի քնի ժամանակ: Այս դիրքում նյութափոխանակության արտադրանքի հեռացումը տեղի է ունենում ամենաարագը: Սկզբունքորեն կարելի է քնել ինչպես ձախ, այնպես էլ աջ, կրծքավանդակը հավասարապես պաշտպանում է երկու կողմից: Ձախ կողմի միակ սահմանափակումը կլինի այն մարդկանց համար, ովքեր սրտի աշխատանքի հետ կապված խնդիր ունեն, օրինակ՝ սրտանոթային անբավարարություն»,-ասել է նյարդաբանը։

Նրա խոսքով՝ մեջքի վրա քնելը նրանց համար չէ, ովքեր քնի մեջ շնչառության դադարներ ունեն։

Բժիշկը վստահեցրել է, որ ամենավնասակարը փորի վրա քնելն է, եթե մարդն այդ դիրքում երկար է քնում, ապա տուժում է նրա ողնաշարը։

«Փորի վրա քնելու ժամանակ, ողնաշարը ֆիզիոլոգիական դիրքում չէ, որոշ մկաններ չափազանց ձգվում են, դա կարող է առավոտյան հանգեցնել պարանոցի և գլխի ցավի»,-ասել է Ցարևան:

Նրա խոսքով՝ ամենավտանգավորն այն է, որ ստամոքսի վրա քնելու սովորությունը կարող է հանգեցնել նյութափոխանակության գործընթացների խաթարման և Ալցհեյմերի հիվանդության զարգացում հրահրել։

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ցերեկային ժամերին կուտակվող և գիշերը արտազատվող վնասակար նյութափոխանակության արգասիքների արտազատումը դադարում է փորի վրա պառկած դիրքում: Եթե նյութափոխանակության նման արգասիքները, օրինակ՝ ամիլոիդ սպիտակուցը, կուտակվի, դա երկարաժամկետ հեռանկարում կարող է նպաստել Ալցհեյմերի հիվանդության զարգացմանը»,-պարզաբանել է Ցարևան։

panorama.am