Պիցցայի ո՞ր տեսակներն են առավել վտանգավոր առողջության համար
Դիտումներ՝ *
22:03 2022-02-10

Պիցցան հեռու է առողջ ուտեստ լինելուց, սակայն սննդաբան Նատալյա Կրուգլովան (Ռուսաստան) դրա ամենավնասակար տեսակը Պեպերոնին է համարում։

«Սա բավականին յուղոտ մթերք է բաղադրության մեջ ավելացված սալյամի շնորհիվ»,- ասել է մասնագետը։ Բացի այդ, այն կծու է, ուստի հարմար չէ բոլորի համար։

Ինչպես հայտնում է Մոսկվա 24-ը, մասնագետը խորհուրդ է տալիս մարսողական համակարգի հիվանդություններ ունեցողներին խուսափել Պեպերոնիից եւ որոշ այլ պիցցաներից, մասնավորապես՝ կծու սոուսով կամ հալապենո պղպեղով։

Ենթաստամոքսային գեղձի խնդիրներ ունեցող մարդկանց, որոնց հակացուցված է սնկով, մասնագետը խորհուրդ է տալիս չուտել խոզապուխտով եւ սնկով պիցցա։ Հավայան պիցցան նույնպես անվնաս չէ, քանի որ, որպես կանոն, դրա մեջ օգտագործվում է պահածոյացված արքայախնձորներ, որոնք հարուստ են շաքարով։

Սոուսներն ու մայոնեզը զգալիորեն մեծացնում են պիցցայի կալորիականությունը եւ դրա մեջ պարունակվող ճարպի քանակը։

Նույնիսկ ամբողջությամբ առողջ մարդկանց մասնագետը խորհուրդ է տալիս չչարաշահել պիցցան։

news.am