Գեղեցիկ և շատ համեղ. ֆրանսուհիների սիրելի աղցանը
Դիտումներ՝ *
13:57 2022-05-25

Բաղադրիչներ

1. Նուռ – 1 հատ

2. Կարմիր կաղամբ – 1/2 հատ

3. Ձվի դեղնուց – 1 հատ

4. Մանանեխ – 2 թ/գ

5. Բուսայուղ – 200 մլ

Պատրաստման եղանակը

1. Ձվի դեղնուցը և մանանեխը լցնել մեծ ամանի մեջ, համեմել աղով և սև պղպեղով, խառնել: Լցնել բուսայուղը, կրկին խառնել: Պետք է ստացվի թանձր սոուս:

2. Նռան հատիկներն առանձնացնել:

3. Կաղամբը քերել, լցնել նռան հատիկները և սոուսը: Ըստ ցանկության՝ համեմել աղով և սև պղպեղով, 1 ժամ դնել սառնարանը, այնուհետև մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am