Սննդաբանը թվարկել է պիցցայի ամենավտանգավոր տեսակները
Դիտումներ՝ *
12:21 2022-05-20

Սննդաբան Նատալյա Կրուգլովան թվարկել է պիցցայի ամենավտանգավոր տեսակները։ Այս մասին հայտնում է Москва 24-ը։

Նրա խոսքով՝ ամենավնասակարը Պեպպերոնի պիցցան է:

Կրուգլովան խորհուրդ չի տալիս այս պիցցան ուտել մարսողական համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց։ Նա նաև խորհուրդ է տալիս խուսափել կծու սոուսով կամ հալապենյո պղպեղով պիցցաներից:

Բացի այդ, փորձագետը խոզապուխտով և սնկով պիցցա խորհուրդ չի տալիս ենթաստամոքսային գեղձի հիվանդություն ունեցող մարդկանց, քանի որ սունկը նրանց հակացուցված է։

Հավայան պիցցան՝ պահածոյացված արքայախնձորով, որը շատ մեծ քանակությամբ շաքար է պարունակում, հակացուցված է ռեֆլյուքսային էզոֆագիտով տառապող մարդկանց։

Վնասակար են նաև պիցցայի սոուսները:

«Սոուսները և մայոնեզը զգալիորեն մեծացնում են պիցցայի կալորիականությունը և դրա մեջ պարունակվող ճարպի քանակը»,- վստահեցնում է Կրուգլովան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am