Շոկոլադե տորթ՝ առանց ձվի, կարագի և կաթի
Դիտումներ՝ *
13:21 2022-05-28

Բաղադրիչներ

Խմորի համար՝

1. Ջուր – 200 մլ

2. Բուսայուղ – 50 մլ

3. Կակաո – 3 ճ/գ

4. Սուրճ – 1 թ/գ

5. Շաքարավազ – 150 գ

6. Վանիլին – 1 տուփ

7. Ալյուր – 200 գ

8. Փխրեցուցիչ – 2 թ/գ

9. Մուրաբա – 4 թ/գ

Շոկոլադե ջնարակի համար՝

1. Շաքարի փոշի – 3 ճ/գ

2. Կակաո – 1 ճ/գ

3. Ջուր – 1.5 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Թասի մեջ խառնել ջուրը և բուսայուղը:

2. Մեկ այլ թասի մեջ խառնել կակաոն, սուրճը, մեկ պտղունց աղը, շաքարավազը, փխրեցուցիչը և մաղած ալյուրը:

3. Ջրիկ բաղադրիչները լցնել չոր բաղադրիչների վրա և խառնել, մինչև ստացվի միասեռ զանգված: Կարելի է խառնել հարիչով:

4. Կաղապարը պատել յուղաթղթով, մի փոքր բուսայուղ քսել:

5. Խմորը լցնել կաղապարի մեջ: Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 40 րոպե:

6. Պատրաստի տորթը կիսել, մուրաբա քսել:

7. Ջնարակի համար խառնել կակաոն և շաքարի փոշին: Ավելացնել եռացրած ջուր և խառնել: Տորթը պատել ջնարակով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am