Չինական Նոր տարի 2022. Ի՞նչ չի կարելի անել Չունցզեին
Դիտումներ՝ *
18:36 2022-02-06

Չինական Նոր տարին կամ Չունցզեն հին ժամանակներից համարվում է ամենաերկարատև և գլխավոր տոնը Չինաստանում և Արևելյան Ասիայի այլ երկրներում: Այն չունի ֆիքսված ամսաթիվ. առաջին օրը համընկնում է ձմեռային արևադարձից հետո երկրորդ նորալուսնի ավարտի հետ, այսինքն՝ հունվարի 21-ից փետրվարի 21-ն ընկած ժամանակահատվածում։ Չինական Ամանորը ոչ պաշտոնապես անվանում են նաև «լուսնային նոր տարի», քանի որ այն համարվում է լուսնա-արեգակնային չինական օրացույցի մասնիկ, իսկ նրա ճշգրիտ ամսաթիվը որոշվում է լուսնային փուլերի հիման վրա։ Տոնակատարությունները սովորաբար տևում են 15 օր:

Այս տարի տոնը նշվել է փետրվարի 1-ին:

Հին առասպելի համաձայն՝ յուրաքանչյուր նոր տարվա սկզբում չինացիները ստիպված էին թաքնվել Նյան անունը կրող հրեշից, որն այցելում էր Ամանորի առաջին օրը՝ հոտը, ցորենը և սննդի պաշարը, իսկ երբեմն նույնիսկ գյուղական բնակիչներին, հատկապես երեխաներին ուտելու նպատակով։ Բնակիչներն ամեն նոր տարվան ուտելիք էին դնում շենքի մուտքի մոտ՝ մտածելով, որ եթե ուտելիքը շատ լինի ու կենդանին հագենա, ապա չի հարձակվի մարդկանց վրա:

Մի անգամ մարդիկ նկատել են, որ կենդանին վախենում է կարմիր հագուստով երեխայից: Այդ ժամանակվանից սկսած, ամեն անգամ, երբ գալիս է Ամանորը, մարդիկ իրենց տների պատուհաններից և դռներից կախում են կարմիր լուսարձակներ։

Հիմնական արգելքներ, որոնք չի թույլատրվում անել չինական Նոր տարում՝

Տոնական սեղանին ցանկալի չէ խոսել անցած տարվա մասին, ընդհակառակը՝ բոլոր մտքերն ու խոսակցությունները պետք է ուղղված լինեն ապագային:

Չի կարելի հագնել սև ու սպիտակ հագուստ, քանի որ դրանք Չինաստանում համարվում են սգո և դժբախտության գույներ:

Չինական Նոր տարվա առաջին 3 օրը խորհուրդ չի տրվում մաքրություն անել։ Փոշու տեսքով հավաքվում են երջանկության և հաջողության մասնիկներ:

Չի կարելի նոր կոշիկ գնել, քանի որ այն չինարենով նշանակում է դժվարություն:

Չինական Նոր տարուն հաջորդող առաջին ամսվա ընթացքում չի թույլատրվում կտրել մազերը. դա անհանգստություն կպատճառի ընտանիքի անդամներին:

Ամանորին մազեր լվանալը նշանակում է կորցնել հաջողությունը:

Ամանորի ընթացքում չի թույլատրվում օգտագրրծել «չորս» բառը, քանի որ այն նշանակում է «մահ»:

Պարտքով գումար տալ նույնպես ցանկալի չէ, ընդհակառակը, կարևոր է մարել բոլոր պարտքերը: