Ո՞ր մթերքներն են արագացնում ուղեղի ծերացումը
Դիտումներ՝ *
17:54 2022-02-06

Մի շարք մթերքներ կարող են արագացնել ուղեղի ծերացումը։ Նման կարծիք է հայտնել սննդաբան Սերենա Պունը։

Ինչպես գրում է Eat This, Not That!-ը, մասնագետը նշել է ուղեղի համար ամենավնասակար 3 մթերք, որոնք օրգանիզմում բորբոքում են առաջացնում։

«Այս գործընթացի հիմնական մեղավորներից որոշները, օրինակ՝ ավելացված շաքարավազը, վերամշակված միսը եւ ռաֆինացված ածխաջրերը, լայնորեն տարածված են ստանդարտ սննդակարգում»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ մեծ քանակությամբ շաքարավազի կիրառումը «սպանում է» հիշողությունը եւ մեծացնում դեմենցիայի վտանգը։ Այժմ շաքարավազ կարելի է գտնել գրեթե ամենուր՝ սկսած խմիչքներից եւ աղանդերից մինչեւ աղցանների սոուսներ։

«Ընտրեք առանց շաքարի տարբերակները կամ փորձեք տանը պատրաստել՝ շաքարի ընդունումը վերահսկելու համար»,- ասել է սննդաբանը։

Երկրորդ բաղադրիչը, որից պետք է հրաժարվել, սննդաբանը նշել է ռաֆինացված ածխաջրերը։ Դրանք պարունակում են սպիտակ հացի, խմորեղենի, չոր նախաճաշի մեջ։

«Փոխարենը, ընտրեք ամբողջահատիկ եւ այլ բարդ ածխաջրեր, ինչպիսիք են հատիկաընդեղենը եւ բանջարեղենը»,- ասել է Պունը։

Մասնագետը նաեւ հորդորել է հրաժարվել կիսաֆաբրիկատներից եւ վերամշակված մսից, քանի որ դրանք նույնպես հանգեցնում են տկարամտության։

news.am