Բրիտանուհին ունի փոքրիկ դստեր հետ համապատասխանեցված հագուստի 150 զույգ
Դիտումներ՝ *
16:28 2022-02-06

Բրիտանական Մանչեստր քաղաքի բնակչուհի Լորա Հեմփսոնը շատ է սիրում համապատասխանեցնել իր և 19 ամսական դստեր հագուստը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 39-ամյա կինը պատմել է, որ ինքն ու դուստրը՝ Դարլինը, ունեն համապատասխանեցված հագուստի 150 զույգ:

Հետաքրքրքական է, որ ուշագրավ միտումը սկսել է շատ պատահական, սակայն մայրիկն այժմ մտադիր է դստեր հետ միանման հագնվել այնքան ժամանակ, քանի դեռ փոքրիկին դա դուր է գալիս: