6 հայտնի նկարներ, որոնք հայտնվել են ֆիլմերում. «Harry Potter»-ից մինչև «Friends»
Դիտումներ՝ *
14:43 2022-02-06

Կինոյի և գեղանկարչության կապն այնքան ամուր և անխզելի է, որ այլևս անհնար է պատկերացնել մեկն առանց մյուսի, ինչպես Տարանտինոյի ֆիլմերն առանց գեղեցիկ կանացի ոտքերի, կամ նկարիչ Սալվադոր Դալին՝ առանց իր մուսա Գալայի։ Եվ՛ տեսախցիկները, և՛ վրձինները նույն նպատակն ունեն՝ պատկերել այնպիսի իրականություն, ինչպիսին մերն է, կամ այնպիսի իրականություն, որը մենք երբեք չէինք կարող տեսնել:

Ռեժիսորները բավականին հաճախ իրենց ստեղծագործություններում մեջբերում են համաշխարհային արվեստի գլուխգործոցներ (ամենավառ օրինակներից են Էդվարդ Հոփերի նկարը «House by the Railroad» ֆիլմում և Ռենե Մագրիտի «Լուսնի լույսով» կտավը «The Truman Show»-ում): Երբեմն ֆիլմի հիմնական սյուժեն կառուցվում է նկարի շուրջ, ինչպես եղել է «The Da Vinci Code»-ում կամ «The Thomas Crown Affair»-ում:

Իսկ դուք երբևէ նկատե՞լ եք հայտնի կտվները Friends-ում կամ Harry Potter-ում: Առանձնացրել ենք 6 նկար, որոնք հայտնվել են կուլտային ֆիլմերում և հեռուստասերիալներում:

1. Friends, 1994-2004

Նկար. «Կենգուրու-բռնցքամարտիկ», Վլադիմիր Դուրով կրտսեր (1933)

Friends-ի նույնիսկ ամենանվիրված երկրպագուները գրեթե չեն նկատել ռուսերեն տառերով պաստառը Չենդլերի և Ջոյի հյուրասենյակում։ «Կենգուրու-բռնցքամարտիկ» ստեղծագործությունը կրկեսի կատարող և նկարիչ` Վլադիմիր Դուրովի աշխատանքն է։ Հենց նա է հորինել և բեմադրել կրկեսի համանուն համարը, որում բռնցքամարտի ձեռնոցներով կենդանին պարում է։ Բայց ինչո՞ւ է ռուս նկարչի գործն ընդհանրապես հայտնվել սերիալում։ Պատճառներից մեկն այն է, որ 90-ականներին Ամերիկայում միտում կար դեպի խորհրդային արվեստ։ Ի դեպ, Ռոսի բնակարանում կար նաև 1958 թվականի խորհրդային պաստառ՝ «Чтобы строить – надо знать, чтобы знать – надо учиться» գրությամբ:

2. Harry Potter and the Chamber of Secrets, 2002

Նկար. «Աննա Բոլեյնի դիմանկարը», 16-րդ դարի անհայտ նկարչուհի

Հոգվարթսի առանձնահատկություններից մեկը կենդանի նկարներն են, որոնք կախված են կախարդության դպրոցում: Նրանք ոչ միայն խոսում են ու պահում ուսանողների հազարավոր գաղտնիքներ, այլև ծառայում են որպես հյուրասենյակների պահապաններ։ Եվ միայն ամենաուշադիր դիտողներն են նկատել անցյալ դարերի մի քանի իրական ստեղծագործություններ։ Դրանցից մեկը կարելի է տեսնել սագայի երկրորդ մասում։ Կադրի աջ կողմում Անն Բոլեյնի՝ Անգլիայի թագավոր Հենրի VIII-ի երկրորդ կնոջ դիմանկարն է։

3. 007: «Skyfall», 2012

Նկար. ««Քաջերի» վերջին ճանապարհորդությունը», Վիլյամ Թըրների (1839)

Ջեյմս Բոնդի ֆիլմերում նույնպես արվեստն անպակաս է։ Ֆիլմում Բոնդը գնում է Արվեստի ազգային պատկերասրահ՝ հանդիպելու Ք.-ին։ Նրանց զրույցը տեղի է ունեցել բրիտանացի նկարիչ Ուիլյամ Թերների ««Քաջերի» վերջին ճանապարհորդությունը» նկարի առջև:

4. Meet Joe Black, 1998

Նկար. «Կապույտ, նարնջագույն, կարմիր», Մարկ Ռոտկո (1961)

Շատերը պաշտում են այս ֆիլմը Բրեդ Փիթի և Էնթոնի Հոփքինսի գլխավոր դերերով, և րա պատճառը միայն հետաքրքիր սյուժեն չէ: Ֆիլմը բառացիորեն լցված է արվեստի գործերով, որոնք գտնվում են Փերիշ ընտանիքի շքեղ առանձնատանը: Աստիճանների մոտ մենք տեսնում ենք ամերիկացի աբստրակտ նկարիչ Մարկ Ռոտկոյի աշխատանքը՝ «Կապույտ, նարնջագույն, կարմիր»:

5. Կրկին Meet Joe Black

Նկար. «Իմ թխահերին սիրելը երջանկություն է», Ջոան Միրո (1925)

Իսկ մի քանի րոպե անց մենք դիտում ենք Փիթի հերոսին իսպանացի նկարիչ Ժոան Միրոյի «Իմ թխահերին սիրելը երջանկություն է» ստեղծագործության ֆոնին։

6.Ջոան Միրո

Նկար. «Կոմպոզիցիա IV» Վասիլի Կանդինսկի (1911)

«Meet Joe Black» ֆիլմում է հայտնվել նաև ռուս նկարիչ Վասիլի Կանդինսկու ամենահայտնի գործերից մեկը՝ «Կոմպոզիցիա IV»-ը։