Xiaomi-ն ռոբոտ-փոշեկուլների նոր շարք է ներկայացրել
Դիտումներ՝ *
18:45 2022-02-05

Xiaomi-ն ներկայացրել է 4 նոր ռոբոտ-փոշեկուլ՝ խոնավ մաքրման գործառույթով։ Նոր շարքն ունի յուրաքանչյուր սենյակի անհատական ​​մոտեցում: Փոշեկուլ Mi Robot Vacuum-Mop 2 Ultra-ն ունի ինքնամաքրման գործառույթ։ Mi Robot Vacuum-Mop 2 Pro մոդելը հագեցած է չոր և թաց մաքրման գործառույթով։

Mi Robot Vacuum-Mop 2-ը մաքրում է հատակը հզոր ներծծման և խոնավ մաքրման նորացված ֆունկցիայի միջոցով: Իսկ Mi Robot Vacuum-Mop 2 Lite-ը հագեցած է նաև գիրոսկոպով և տեսողական նավիգացիոն համակարգով, որի շնորհիվ սարքը չափազանց ճշգրիտ է կողմնորոշվում տարածության մեջ։

Նոր ռոբոտ- փոշեկուլների հզորությունը բավարար է 150 քմ տարածք մաքրելու համար՝ առանց վերալիցքավորման անհրաժեշտության։ Մինիմալիստական ​​և կոմպակտ դիզայնը, ինչպես նաև ինտերակտիվ կառավարման հնարավորությունը թույլ են տալիս մաքրումն աննկատ դարձնել:

vnews.am