«Մարդկությունը կկանգնի ավելի վատ սպառնալիքի առջև, քան կորոնավիրուսը»․ Բիլ Գեյթս
Դիտումներ՝ *
10:41 2022-02-04

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է հանրությանը սարսափելի համաճարակի սկզբի մասին, որին պետք է պատրաստվել հենց հիմա։

Միլիարդատերը կրկնել է վտանգները, որ բերում են վիրուսները։

«Բարերարն ասել է, որ թեև օմիկրոն և դելտա կորոնավիրուսային շտամները երբևէ տեսած ամենափոխանցելի վիրուսներից են, աշխարհը կարող է բախվել մի տեսակի հետ, որը շատ ավելի բարձր մահացություն կամ ծանր հիվանդություն է առաջացնում»,- նշում է աղբյուրը:

Այս հարուցիչը, ըստ Գեյթսի, կառաջացնի մի շարք համաճարակներ: Նա կառավարություններին կոչ է անում միլիարդներ հատկացնել հաջորդ համաշխարհային համաճարակի բռնկման դեմ պայքարելու համար։

«Միլիարդներ ծախսելը տրիլիոնավոր տնտեսական վնասներից խուսափելու և տասնյակ-միլիարդավոր կյանքեր փրկելու համար բավականին լավ ապահովագրություն է»,- ասում է Գեյթսը:

Ավելի վաղ ձեռնարկատերը տարբեր երկրների կառավարություններին զգուշացրել էր կենսաբանական զենքի կիրառմամբ ահաբեկչական հարձակումներին նախապատրաստվելու անհրաժեշտության մասին։ Խոսքը, մասնավորապես, «Բնական ծաղիկ» կոչվող դիտավորյալ վարակի մասին է, որի դեմ պայքարելու են տարբեր երկրների բնակիչներ։ Նրա կարծիքով՝ ապագայում մարդկությունը կբախվի նոր վիրուսների հետ, որոնք ավելի սարսափելի կլինեն, քան ներկայիս COVID-19-ը։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը։

Սիրարփի Աղաբաբյան