«Ժողովրդի կամքի մասին սովորաբար խոսում են նրանք, ովքեր հրամայում են այդ ժողովրդին»
Դիտումներ՝ *
13:26 2022-05-04

Կարել Չապեկը չեխ աշխարհահռչակ գրող է, արձակագիր, թատերագիր, քննադատ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր: Չեխ գրողը դեմոկրատիայի ջերմեռանդ պաշտպան էր, ֆաշիզմի և տոտալիտարիզմի թշնամի: Նրա շատ մտքեր ակտուալ են նաև ժամանակակից աշխարհում:

1. Խմբագրությունում. «Այստեղ հաղորդագրություն կա, որ գտնվել է միջոց բուբոնային ժանտախտի դեմ: Դուք չգիտե՞ք արդյոք՝ մեր կուսակցությունը ժամտախտին կո՞ղմ է, թե՞ դեմ»:

2. Պատկերացրեք՝ ինչպիսի լռություն կտիրեր, եթե մարդիկ խոսեին միայն այն, ինչ գիտեն:

3. Ժողովրդի կամքի մասին սովորաբար խոսում են նրանք, ովքեր հրամայում են այդ ժողովրդին:

4. Թշնամին փորձում էր չարամտորեն հրետակոծել մեր ինքնաթիռները, որոնք խաղաղորեն ռումբեր էին գցել իրենց քաղաքի վրա:

5. Ոչ մի օտար զոհ խաղաղության համար չի կարող համարվել չափից մեծ:

6. Մորեխը աղետ է, չնայած միայնակ այն ընդհանրապես սարսափելի չէ: Նույնն է նաև հիմարների դեպքում:

7. Շատ բան է մտածվել նրա համար, որպեսզի մարդիկ չմտածեն:

8. Սկզբունքային տեսակետ հայտնել, նշանակում է՝ ինչ-որ բան բացառել կամ ինչ-որ բան ընդունել և չչարչարվել հարցի էության մեջ խորանալու համար: Առավել ևս, սկզբունքային տեսակետը՝ որքան մենք քիչ գիտենք հարցի մասին, այնքան ավելի ամբողջական է և կատեգորիկ:

9. Քննադատել նշանակում է՝ հեղինակին ապացուցել, որ նա չի արել դա այնպես, ինչպես կանեի ես, եթե կարողանայի:

10. Ստրուկ. ես շատ ավելի ընդունակ կլինեի, եթե ինձ հրամայեին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am