Շատ համեղ սոուս՝ պատրաստված սալորից
Դիտումներ՝ *
13:16 2022-04-11

Բաղադրիչներ

1. Սալոր – 1 կգ

2. Մաղադանոս – 1/2 փունջ

3. Ռեհան – 1/2 փունջ

4. Սխտոր – 7 պճեղ

5. Թարմ կծու կարմիր պղպեղ

6. Խմելի-սունելի – 1 ճ/գ

7. Աղ

8. Շաքարավազ

Պատրաստման եղանակը

1. Սալորները լվանալ, հեռացնել կորիզները, վրան լցնել աղ և շաքարավազ (մոտ 1 թ/գ աղ և մի փոքր ավելի շաքարավազ): Դնել կրակի վրա, խառնելով եփել 7 րոպե:

2. Ավելացնել կծու պղպեղը և խմելի-սունելին:

3. Նորից դնել կրակի վրա, շարունակել եփել: Այդ ընթացքում կտրատել կանաչիները: Ավելացնել սոուսին:

4. Սոուսը թողնել կրակի վրա և խառնելով եփել ևս 10 րոպե: Վերջում ավելացնել ճզմած սխտորը:

5. Ընկղմվող բլենդերի օգնությամբ սոուսը դարձնել միասեռ: Դնել կրակին, եռացնել ևս 4 րոպե և լցնել ստերիլիզացված բանկաների մեջ: Բանկաները փակել, շրջել, փաթաթել կտորով և թողնել, որ սառչի:

6. Սալորից պատրաստված սոուսը պատրաստ է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am