1. Ծնվել է «Երկնագույն օձիքավորների» ընտանիքում, Նյու Ջերսիում: Մինչև հասուն տարիքը Նիկոլսոնը պատկերացում չի ունեցել, որ այն կինը, ում հետ ինքը մեծացել է և համարել է իր քույրը, իրականում իր մայրն է, իսկ այն կինը, ում համարել է իր մայրը, իրականում իր տատն է: Այդ մասին նա իմացել է Time պարբերականից:
2. Դերասանն ունի իտալական, իռլանդական և հոլանդական արմատներ:
3. Երեխա ժամանակ ընկերություն է արել Դենի Դե Վիտոյի հետ: Ապագա աստղերի ընտանիքները միասին վարսավիրանոց են ունեցել:
4. Աշխատանքը կինոարտադրությունում Նիկոլսոնի համար սկսվել է 17 տարեկանում, երբ նա գնում է Կալիֆոռնիա:
5. 1994 թվականին զայրույթի նոպայի ժամանակ կոտրում է անծանոթ ինչ-որ մեկի մեքենայի ապակին:
6. Դաստին Հոֆմանի և Ուորեն Բիթիի հետ մասնակցել է կնքահայրը ֆիլմում Մայքլ Կորլեոնեի դերի քասթինգին:
7. 1998 թվականին եղել է Կուբայում, որտեղ հանդիպել է Ֆիդել Կաստրոյի հետ: Կղզին և դրա խարիզմատիկ ղեկավարը մեծ տպավորություն են թողել արտիստի վրա, ով Կոմանդանտեին անվանել է «հանճար»:
8. Ունի արվեստի հավաքածու: Նրա հավաքածուում կան Պաբլո Պիկասոյի և Թամարա Լեմպիցկայայի աշխատանքները:
9. Նիկոլսոնը պաշտոնապես ամուսնացած չէ:
10. Հանրության առաջ է դուրս գալիս բացառապես արևային ակնոցներով: Դերասանն իր սերն ակնոցների նկատմամբ բացատրում է հետևյալ կերպ. «Մուգ ակնոցներով ես Ջեք Նիկոլսոնն եմ, առանց դրանց ես ճարպոտ եմ և 70 տարեկան»:
11. Հազվադեպ է հարցազրույց տալիս:
12. Օսկարի նոմինացվել է 5 տարբեր տասնամյակներում (60-ական, 70-ական, 80-ական, 90-ական և 2000-ական թվականներին):
13. Առաջին պլանի տղամարդու լավագույն դերի համար նոմինացվել է Օսկարի 8 անգամ, երկրորդ պլանի համար՝ 4 անգամ: Ընդհանուր՝ 12 անգամ: Դրանից շատ՝ 13 Օսկարի նոմինացվել է Մերիլ Սթրիփը:
14. Նիկոլսոնը կտրականապես դեմ է աբորտներին:
15. Գարեջուրը համարում է լավագույն ըմպելիքն աշխարհում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am