Գիտակցված կյանք. 12 բան, որոնք ամեն օրը կդարձնեն զարմանալի
Դիտումներ՝ *
16:30 2022-02-01

1. Սպորտ

Շաբաթական 5-6 անգամ զբաղվելով սպորտով, որոնցից 2-4 օրերը նվիրված կլինեն կարդիոծանրաբեռնվածությանը, կօգնեն Ձեզ պահպանել ակտիվությունը և լինել լավ մարզավիճակում:

2. Ջուր

Օրական պետք է խմել 1.2-3 լ ջուր:

3. Մեդիտացիա

Օրական 10 րոպե լռությունը և ինքնաճանաչումը բավական կլինի էականորեն բարելավելու Ձեր կյանքը:

4. Օրվա պլանավորում

Պլանավորեք ոչ միայն աշխատանքը, այլ նաև մնացած ամեն ինչ: Դա լավագույն միջոցն է վերահսկելու այն, թե ինչպես է անցնում Ձեր կյանքը:

5. Բարելավումներ

Ամեն օր վերլուծեք այն, թե ինչպես է անցել Ձեր օրը՝ ինչն է լավ ստացվել, և ինչը կարող էր ավելի լավ ստացվել: Ինչն այնպես չի եղել և ինչպես կարելի է այն ուղղել: Բարելավումները և բոլոր լուրջ փոփոխությունները միաժամանակ են կատարվում:

6. Ընթերցանություն

Ընթերցանությունը միշտ օգուտ է բերում: Որպես կանոն՝ ինչքան շատ եք կարդում, այնքան ավելի լավ: Չափից ավելի ծանրաբեռնվածությունից խուսափելու համար բավարար կլինի ընթերցանությամբ զբաղվել օրը 15-60 րոպե:

7. Անձնական հիգիենա և տնային աշխատանքներ

Միշտ հետևեք Ձեր արտաքին տեսքին և մաքրությանը: Կարգուկանոն հաստատեք Ձեր շուրջը: Ձեր գիտակցությունը շնորհակալ կլինի:

8. Երազեք ավելի շատի մասին

Միշտ Ձեզ մոտ գրած ունեցեք այնպիսի բաներ, որոնք Ձեր կհիշեցնեն այն մասին, թե ինչու եք Դուք անում այն, ինչ անում եք: Կարևոր պահերին մենք հաճախ մոռանում ենք այդ մասին: Եվ եթե մոտիվացիայի կարիք կա, պետք է ուղղակի կարդալ այդ գրառումները:

9. Համոզմունքների վերանայում

Հաջողությունը սկսվում է դրան հավատալուց: Հավատալ, նշանակում է տեսնել: Դրա համար ամեն օր գրեք ինչ-որ բան Ձեր անցյալից, որը ցույց է տալիս Ձեզ, թե ինչի եք Դուք ուզում հավատալ:

10. Աշխատանք

Ոչ թե ինչ-որ մեկի, այլ սեփական երազանքներն ի կատար ածելու համար:

11. Երախտագիտություն

Կյանքը հիասքանչ է և զարմանահրաշ: Ուղղակի հաճախ մենք մոռանում ենք դրա մասին: Հիշեցրեք Ձեզ, թե ինչու եք Դուք սիրում Ձեր կյանքը և ինչ կարող եք առաջարկել ինքներդ Ձեզ: Միշտ ինչ-որ բան կգտնվի:

12. Ծիծաղ

Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի զրկենք մեզ ծիծաղելուց և ժպտալուց: Ամեն ինչ արեք, անեկդոտներ կարդացեք և պատմեք, կատակերգություններ դիտեք, որպեսզի ծիծաղեք և ժպտաք:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am