1. Նա աշխատել է որպես հավաքարար և մատուցողի օգնական, որպեսզի վճարի դերասանական վարպետության դպրոցում ուսման համար:
2. Իր կարիերայի սկզբում դերասանը հանդես է եկել որպես սթենդ-ափ կատակերգու:
3. 21 տարեկանում դերասանին ձերբակալել և նստեցրել են բանտ. ոստիկանները նրա մեքենայի մեջ զենք էին հայտնաբերել: Միայն երեք օր անց պարզվել է, որ դա եղել է թատերական ռեկվիզիտ:
4. Ամերիկացի դերասանը սովորել է Լի Ստրասբերգի ստուդիայում և գերադասում է խաղալ՝ ըստ Ստանիսլավսկու մեթոդի:
5. Պաչինոյի կյանքում ճակատագրական պահը, բնականաբար, դարձավ «Կնքահայրը» ֆիլմի նկարահանումը: Կինոքննադատները բարձր են գնահատել ֆիլմը, և 1973 թվականին այն արժանացել է մի քանի Օսկարի: Չնայած Ալ Պաչինոն նույնպես նոմինացված էր, վերջինս որոշում է չմասնակցել մրցանակաբաշխությանը այն պատճառով, որ իր դերը դիտվում էր՝ որպես երկրորդ պլանի:
6. Ալ Պաչինոն, ով խաղացել է Մայքլ Կորլեոնեի դերը, իրականում կապված է սիցիլիական Կորլեոնե քաղաքի հետ. նրա տատն ու պապը ծնունդով այնտեղից են:
7. Նա ութ անգամ նոմինացվել է Օսկարի, սակայն բաղձալի արձանիկը ստացել է ընդամենը մեկ անգամ, 1993 թվականին, «Կնոջ բույրը» ֆիլմի համար:
8. Արտիստը հաճախ է հրաժարվել խաղալ դերեր, որոնք հետո դարձել են կուլտային: Նա կարող էր նկարահանվել «Աստղային պատերազմներ», «Սիրունիկը», «Կրամերն ընդդեմ Կրամերի», «Կռու ընկույզ» և «Տաքսիստը» ֆիլմերում:
9. Դերասանը Շեքսպիրի արվեստի մեծ երկրպագու է: 1996 թվականին նա նույնիսկ հանդես է եկել որպես ռեժիսոր և էկրանավորել է «Looking for Richard» պիեսը: Գլխավոր դերում նույնպես եղել է Ալ Պաչինոն:
10. Նրա սիրելի պոետն Օսկար Ուայլդն է:
11. Նա երբեք պաշտոնապես ամուսնացած չի եղել:
12. Նա պաշտում է օպերան:
13. Նրա առաջին երեխան ծնվել է այն ժամանակ, երբ դերասանն արդեն 50 տարեկան էր: Միայն 11 տարի անց Ալ Պաչինոն նորից հայր է դառնում. 2001 թվականին դերասանուհի Բևերլի Դ’Անջելան նրան երկվորյակներ է պարգևում:
14. Ալ Պաչինոն 14 անգամ նոմինացվել է «Ոսկե Գլոբուսի» և չորս անգամ արժանացել է մրցանակին՝ տղամարդու լավագույն դերի համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168․am