Չինացի գիտնականները նշել են ալկոհոլային այն խմիչքները, որոնք պաշտպանում են COVID-ից
Դիտումներ՝ *
14:08 2022-01-31

Չինացի գիտնականները պարզել են, որ շամպայնը, կարմիր և սպիտակ գինիները կարող են նվազեցնել կորոնավիրուսով վարակվելու ռիսկը։ Այս մասին ասվում է հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Frontiers in Nutrition ամսագրում, հայտնում է FOOD navigator-asia.com-ը։

Նշվում է, որ փորձագետներն ուսումնասիրել են 473.957 մարդու տվյալներ։ Մասնակիցները բաժանվել են երեք խմբի՝ չխմողներ, նախկինում խմողներ և դեռ խմողներ:

Հետազոտողները պարզել են, որ մարդիկ, ովքեր նախընտրում են կարմիր գինի, ամենամեծ պաշտպանությունն ունեն SARS-CoV-2-ից: Շաբաթական մեկից հինգ կամ ավելի բաժակ խմելու դեպքում վարակվելու վտանգը կրճատվել է 17%-ով։

Սպիտակ գինի և շամպայն խմողների մոտ վարակվելու վտանգը կրճատվել է 8%-ով: Սակայն ալկոհոլի չափից ավելի օգտագործման դեպքում (շաբաթական հինգ բաժակից ավելի) «պաշտպանիչ ազդեցությունը» գրեթե աննկատ է:

 Պատրաստեց Անի Գաբուզյանը

168․am