Կալիֆոռնիայի հարավում վաճառված տոմսը հաղթել է Mega Millions վիճակախաղի 426 մլն դոլար ծավալով ջեքփոթը, հայտնում է The Guardian-ը: Հաղթած թվերն են՝ 3, 16, 25, 44, 55, 13, ինչի մասին հայտնել է California State Lottery-ն:
Հաղթած տոմսը վաճառվել է Լոս Անջելեսի Վուդլենդ Հիլզ շրջանի բենզալցակայաններից մեկում: Հաղթողի ինքնությունը դեռևս անհայտ է: Այնուամենայնիվ նա դեռ մեկ տարի ժամանակ ունի գումարի հետևից ներկայանալու համար:
Եթե հաղոթողը որոշի միանվագ վերցնել շահումը, ապա հարկերի գանձումից հետո կստանա 293 մլն դոլար, իսկ ամբողջական գումարը (426 մլն դոլար) նախընտրելու դեպքում, շահումը կստանա 29 տարվա ընթացքում: