Որոշ ըմպելիքներ ոչ միայն օգտակար են առողջության համար, այլ նպաստում են հիշողության բարելավմանը, կարծում է սննդաբան Էմի Հուդսոնը (ԱՄՆ):
Ըստ Eat This, Not That!-ի՝ մասնագետը խորհուրդ է տալիս խմել սուրճ եւ կանաչ թեյ՝ տարիքային հիշողության անկման դեմ պայքարելու համար։

«Կանաչ թեյը հարուստ է պոլիֆենոլներով եւ հակաօքսիդանտներով, որոնք կարող են պաշտպանել մտավոր անկումից եւ նվազեցնել Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդության վտանգը»,- ասել է սննդաբանը։

Օգտակար է նաեւ նռան հյութը։ Մասնագետի խոսքով՝ որոշ դեպքերում այս ըմպելիքը կարող է 4 անգամ ավելի շատ հակաօքսիդանտներ պարունակել, քան կանաչ թեյը։

«Նուռը նաեւ ուժեղ հակաբորբոքային հատկություն ունի եւ այդպիսով օգնում է նվազեցնել օրգանիզմում քրոնիկական բորբոքումները», – նշել է նա։
news.am


