12 աբսուրդային պատմական փաստեր, որոնք անիրական են թվում
Դիտումներ՝ *
13:16 2022-04-15

1. 19-րդ դարում ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում պոպուլյար էր երեխաների համար միսիս Ուինսլոուի հանգստացնող օշարակը, որը համարվում էր անփոխարինելի օգնական մայրիկների և դայակների համար: Այն օգնում էր յուրաքանչյուր ցավի դեպքում, որովհետև դրա բաղադրության մեջ մտնում էր մորֆին և ամոնիակ:

2. 1950-ական թվականներին ծխախոտային ընկերությունները սիգարետը գովազդում էին՝ որպես արտադրանք, որն օգտակար է առողջության համար:

3. Միջնադարում մոտ 600 հազար մարդ դարձել է կախարդության մեղադրանքի զոհ:

4. Միջնադարում հանցագործության մեջ մեղադրվողները ենթարկվում էին օրդալյաների (օրինակ՝ փորձարկում ջրով կամ հրով): Փորձարկման տարբերակներից մեկում մեղադրյալը պետք է իջեցներ ձեռքը եռացող ջրի մեջ, և եթե ձեռքը չէր այրվում, դա նշանակում էր, որ Աստված պաշտպանեց մարդուն, և նրան բաց էին թողնում:

5. Հռոմի կայսր Կալիգուլան այնքան շատ էր սիրում իր Ինցիտատ ձիուն, որ նրան սկզբում դարձրեց Հռոմի քաղաքացի, իսկ հետո նաև՝ սենատոր:

6. Մեքսիկայի գեներալ Լոպես Դե Սանտա-Աննան, ով, ի դեպ, 11 անգամ դարձել է Մեքսիկայի նախագահ, մեծ շուքով թաղել է սեփական ոտքը, որն անդամահատվել էր վիրավորումի պատճառով:

7. Գաղութային ժամանակաշրջանում ԱՄՆ-ում կանանց ցավազրկող ոչինչ չէին տալիս ծնդաբերության ժամանակ: Համարվում էր, որ ծննդաբերության ցավը պատիժ է Եվայի կատարած մեղքի համար:

8. 13-րդ դարում մոտ 30 հազար երեխա մասնակցել են, այսպես կոչված, երեխաների «Խաչակրաց արշավանքին», որովհետև մարդիկ հավատում էին, որ անզեն երեխաներին Աստված կպաշտպանի:

Նրանց մեծամասնությունը զոհվեց ճանապարհին, մնացածը՝ ստրկացվեցին:

9. Հին Եգիպտոսում փարավոնների ծառաների վրա մեղր էին քսում, որպեսզի ճանճերը չանհանգստացնեն կառավարիչներին:

10. 19-րդ դարում ատամնային պրոթեզները պատրաստվում էին զոհված զինվորների ատամներից:

11. Բրիտանիայի նախամարդիկ գանգն օգտագործում էին՝ որպես բաժակ:

12. 19-րդ դարում շատ մարդիկ վախենում էին կենդանի վիճակում թաղվելուց: Դրա համար մինչև 1934 թվականը որոշ ընկերություններ արտադրում էին հատուկ անվտանգ դագաղներ, որոնք ունեին փրկվելու համար նախատեսված միջոցներ: Օրինակ՝ հանգուցյալի ձեռքին պարան էին կապում, որն իր հերթին՝ կապված էր դրսում կախված զանգակին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am