15 զարմանահրաշ փաստ Սիցիլիայի մասին
Դիտումներ՝ *
12:36 2022-04-28

1. Ժամանակին Սիցիլիան եղել է Ավստրիայի կազմում:

2. Հենց Սիցիլիայում է ծնվել և ապրել Արքիմեդը՝ պատմության ամենահայտնի գիտնականներից մեկը:

3. Մի քանի հազար տարի առաջ Սիցիլիան Հին Հունաստանի արվեստի հիմնական կենտրոններից մեկն էր:

4. Հենց այստեղ է գտնվում Էթնան՝ Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբուխը:

5. Սիցլիական Պալերմո քաղաքը մեկ անգամ չէ, որ ճանաչվել է «փողոցային սննդի եվրոպական մայրաքաղաք»:

6. Աշխատավարձի միջին մակարդակն այստեղ մոտ երկու անգամ ավելի ցածր է, քան Իտալիայի մյուս շրջաններում:

7. Մոտ հազար տարի առաջ Սիցիլիայի բնակչությունը հասնում էր 2 միլիոնի, և այդ կղզին մեր մոլորակի ամենախիտ բնակեցված շրջանն էր:

8. Մինչև Իտալիայի կազմի մեջ մտնելը, Սիցիլիան անկախ թագավորություն էր:

9. Պալերմոյում գտնվող Մասիմմո օպերային թատրոնն ամենամեծն է ամբողջ Իտալիայում:

10. Այստեղ տարածված է սիցիլիական լեզուն, սակայն այն պաշտոնական կարգավիճակ չունի ոչ մի տեղ, նույնիսկ բուն Սիցիլիայում:

11. Համաձայն լեգենդի՝ Գորգոն Մեդուզան ապրել է հենց այստեղ:

12. Սիցիլիայում պահպանվել են ավելի քան երկու հարյուր միջնադարյան դղյակներ:

13. Հանրահայտ պատմաբան և փիլիսոփա Պլատոնը երեք անգամ եղել է Սիցիլիայում: Սակայն նա դուր չի եկել կառավարչին, և վերջինս ձերբակալել է փիլիսոփային, այնուհետև վաճառել է ստրկության:

14. «Մաֆիայի» բուն հասկացությունը սկիզբ է առել Սիցիլիայում: Հենց դրա համար մաֆիան բոլորի մոտ ասոցիացվում է այս կղզու հետ:

15. Սիցիլիայում մինչև հիմա շատ ուժեղ է վենդետայի ավանդույթը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am