Սև սալորի չրով հավի ռուլետներ՝ պատրաստված գինու մեջ
Դիտումներ՝ *
13:39 2022-01-27

Բաղադրիչներ

1. Հավի փափկամիս – 500 գ

2. Բեկոն – 12 հատ

3. Սև սալորի չիր – 12 հատ

4. Գինի – 50-70 մլ

5. Աղ, համեմունքներ

Պատրաստման եղանակը

1. Հավի փափկամիսը լավ լվանալ, չորացնել:

2. Մսերը երկայնքով կիսել, ծեծել, աղ և համեմունք ցանել:

3. Մսի յուրաքանչյուր կտորի վրա երկու հատ չիր տեղադրել, փաթաթել ռուլետի նման, որն էլ իր հերթին՝ փաթաթել բեկոնով:

4. Տապակի մեջ մի փոքր բուսայուղ լցնել, լավ տաքացնել միջին կրակի վրա: Ռուլետները շարել տապակի մեջ, յուրաքանչյուր կողմից տապակել երեքական րոպե:

5. Ավելացնել գինին, կրակն իջեցնել, շոգեխաշել 8 րոպե:

6. Պատրաստի ռուլետները մատուցել տաք վիճակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am