Սնվելու վատ սովորություններ, որոնք խանգարում են նիհարել
Դիտումներ՝ *
21:31 2022-01-26

Քաշը կորցնելը հեշտ բան չէ, բայց այդ անելու ամենաարդյունավետ միջոցը՝ ֆիզիկական վարժություններն ու ճիշտ սննդակարգն է: Սակայն այդ դեպքում էլ արդյունք չի լինի, եթե կան սնվելու վատ սովորություններ , հաղորդում է Medikforum.ru-ն:

Երբ ուտելիս մեկ այլ բանով եք զբաղվում, դուք պատշաճ ուշադրություն չեք դարձնում կերակուրի չափաբաժնին: Սնունդ մի՛ ընդունեք համակարգչի դիմաց կամ հեռուստացույց դիտելիս:

«Անիմաստ կերակուր»

Անուշադրությունը սնունդի նկատմամբ հանգեցնում է չափից շատ ուտելուն: Վայելե՛ք ձեր կերակուրի ամեն կտորը: Կան սննդարար կերակուրներ և ճաշատեսակներ, որոնք ուտելու դեպքում դուք կխուսափեք ուշ ժամին լրացուցիչ սնվելուց:

close up photo of man eating burger and french fries

Պատահական ժամի սնվելը

Սնունդ ընդունելու ժամեր սահմանեք և հետևեք դրանց: Դա կօգնի ձեզ օրվա ընթացքում ավելորդ անգամ սնունդ չընդունելու:

Շատ արագ սնվելը

Եթե շատ արագ սնվեք, ապա կարող եք անհրաժեշտ չափից ավելին ուտել: Ձեր ուղեղը և ստամոքսը «շփվում են» իրար հետ՝ ազդանշան տալով քաղցի մասին, որպեսզի իմանաք, որ ուտելու ժամանակն է, կամ հագենալու մասին, այսինքն, որ պետք է կանգ առնել: Բայց վերոնշյալ դեպքում կարող է անցնել 20 րոպեից ոչ պակաս սնվելուց հետո, նախքան ուղեղը ազդանշան կուղարկի հագեցած լինելու մասին: Եթե դուք շատ արագ եք ուտում, ապա կուտեք չափից շատ, նախքան ազդանշանը կուղարկվի:

Արտասովոր դիետաներ

Դիետաները զրկում են բավականաչափ սննդից: Փոխարենը խիստ դիետաներ պահելու, պահպանեք բալանսավորված սննդակարգի սկզբունքները: