Բույր, որն ընդմիշտ փոխել է գեղեցկության ոլորտը. Thierry Mugler’s Angel
Դիտումներ՝ *
19:01 2022-01-26

Արդեն գիտեք, որ մահացել է դիզայներ Թիերի Մյուգլերը. Առաջարկում ենք հիշել իր խորհրդանշական «Angel» բույրը, որն ընդմիշտ փոխել է օծանելիքի աշխարհը:

Օծանելիքն այս տարի նշում է իր ստեղծման քառորդ դարը։ Այն թողարկվել է 1992 թվականին։ Angel-ը հորինել են պարֆյումերներ Օլիվյե Կրեսպն ու Իվ դե Շիրինը, որով ընդմիշտ ապահովել են իրենց տեղն օծանելիքի պատմության մեջ: Angel Thierry Mugler-ը քաղցրավենիքների գերդոզավորում ունեցող բուրմունք է՝ շոկոլադ, կարամել, մեղր, վանիլ, բամբակյա կոնֆետ և կոկոս: Մինչև 1992 թվականը նման քաղցր բույրեր չկային։ Համեղ, գուրման կերպար նրան տվել է C7H8O3 քիմիական միացությունը՝ Ethyl maltol-ը։ Ի դեպ, այն հայտնի է դեռ 60-ականներից, սակայն օգտագործվել է միայն սննդի արդյունաբերության մեջ։

Որևէ այլ բույր չի կարողացել գերազանցել Angel-ի հաջողությունը։ Նա դարձել է դարաշրջանի խորհրդանիշ՝ Chanel No 5-ի նման։ Գուրման բույրերի նորաձևության սկիզբը դրվելուց հետո բազմաթիվ համեղ օծանելիքներ են թողարկվել, այնքան, որ այսօր հանգիստ կարող ենք ասել, որ գուրմանն այլևս նորաձև չէ: Այժմ այն ​​շուկայի մի մաս է՝ փայտային, ծաղկային, թարմ և շիպրե բույրերի հետ:

Thierry Mugler’s Angel 2

Angel-ը խորհրդանշում էր դարաշրջանը՝ համարձակ էր, անարատ, ամբարտավան: Նա հայտնվել է առանց նախազգուշացման ու բավական էր 2 կաթիլ, որպեսզի «խեղդեր» թե՛ շրջապատին, թե՛ տիրոջը։ Աշխարհի ամենակայուն բուրմունքներից մեկը՝ բնավորությամբ:

Angel -ը պատմություն է կերտել, քանի որ նա զարմանալիորեն տրամաչափված էր: Այն հակադրել է մրգերն ու քաղցրավենիքները պաչուլիի «չնախատեսված ուտելու համար» նոտայի հետ, և դա չի վերածվել «բամբակյա կոնֆետի» կատեգորիայի: Որոշ պարֆյումերներ վերցրել են Angel-ի օրինազանց ոգին, ոմանք կառուցվածքը, ոմանք էլ սեռական երկիմաստությունը:

1992 թվականից ի վեր Թիերի Մյուգլերը թողարկել է ավելի քան 40 Angel ֆլանկեր: Տարիների ընթացքում շիշը փոխել է ձևն ու գույնը, կոմպոզիցիան ձեռք է բերել նոր նոտաներ։ Այժմ ապրանքանիշի պաշտոնական կայքում վաճառվում է «Angel»-ի 8 տարբերակ: