Ի՞նչ է Apple-ը ներկայացնելու 2022 թվականին
Դիտումներ՝ *
12:03 2022-01-27

Աշնանը մենք կտեսնենք ընկերության պատմության մեջ նոր սարքավորումների ամենալայն տեսականին։

Սովորաբար, Apple-ը թարմացումներ է թողարկում իր ոչ հիմնական սարքերի համար գարնանը, ամռանը ներկայացնում է նոր ծրագրակազմ և կազմակերպում է ծրագրավորողների կոնֆերանս, իսկ հետո ցուցադրում է հիմնական նորամուծությունները աշնանը: 2022 թվականին ընկերությունը հավատարիմ կմնա մոտավորապես նույն պլանին, ասել է Bloomberg-ի խմբագիր Մարկ Գուրմանը։

Նրա խոսքով՝ գարնանային շնորհանդեսին Apple-ը կցուցադրի նոր iPhone SE-ն, որը հավանաբար կպահպանի ներկայիս մոդելի դիզայնը, սակայն կստանա ավելի հզոր պրոցեսոր և աջակցություն 5G-ի համար։

Մեկ այլ հնարավոր նորույթ է iPad Air-ը, որը չի թարմացվել 2020 թվականի վերջից: Վերջին մոդելին վերագրվում է iPhone 13-ի A15 չիպը, որը համապատասխանում է անցյալ տարվա iPad mini-ին:

Շատ ավելի քիչ հավանական է նոր iPad Pro պլանշետի թողարկումը: Գարնանը կլրանա  Apple M1 պրոցեսորներով ընթացիկ մոդելների թողարկման մոտավորապես մեկ տարին, և հաշվի առնելով առաջիկա փոփոխությունների մասին լուրերը, գարնանային հայտարարությունը վաղաժամ է թվում:

Ինսայդերը նաև կարծում է, որ Apple-ը M1 Pro չիպը կտեղադրի նոր Mac-ում այս տարվա առաջին կիսամյակում։ Սա կարող է նշանակել Mac mini-ի կամ iMac-ի ավելի թանկ տարբերակ: Թեև դրանք, ամենայն հավանականությամբ, դուրս կգան մինչև տարեվերջ։

Ամփոփելով՝ Գուրմանը նշել է, որ հենց աշնանն է սպասվում, որ Apple-ը կունենա ընկերության պատմության մեջ նոր ապարատային արտադրանքների ամենալայն տեսականին։ Հնարավոր նոր ապրանքների նախնական ցանկը ներառում է՝

  • չորս նոր iPhone;
  • բյուջետային MacBook Pro;
  • թարմացված iMac;
  • նոր Mac Pro;
  • թարմացված MacBook Air;
  • երկրորդ սերնդի AirPods Pro;
  • Apple Watch երեք մոդել;
  • iPad;
  • iPad Pro:

Հավանաբար այս բոլոր սարքերը կբաժանվեն երկու կամ նույնիսկ երեք ներկայացումների։

Սիրարփի Աղաբաբյան

168.am