20 հետաքրքիր փաստ թանկարժեք իրերի մասին
Դիտումներ՝ *
11:14 2022-03-20

1. Վայրի բնության մեջ գտնված ամենամեծ մարգարտի քաշը, որը կրում է «Ալլահի մարգարիտ» անվանումը, կազմում է 6.3 կգ:

2. Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի թանկարժեք իրերի գինը կազմում է 57 մլն դոլար:

3. Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմում «Օվկիանոսի սիրտ» կոչվող ադամանդն ամբողջապես գեղարվեստական հնարք չէ: Այդ ճակատագրական գիշերը «Տիտանիկի» հետ ջրի տակ է անցել բավականին մեծ չափի շափյուղա:

4. Բոլոր ադամանդները ժամանակի ընթացքում վերածվում են գրաֆիտի:

5. Չնայած ադամանդը համարվում է բնության մեջ ամենակարծր նյութը, ստեղծվել են սինթետիկ նանո-նյութեր, որոնք շատ ավելի կարծր են:

6. Չնայած ադամանդի բարձր կարծրությանը, այն բավականին փխրուն է: Եթե դրան հարվածեն մուրճով, այն կփշրվի:

7. Ամուսնական մատանին հայտարարվել է պարտադիր Հռոմի Պապ Նիկոլայ առաջինի կողմից, 860 թվականին:

8. Օպալը կարող է 30 տոկոսով բաղկացած լինել ջրից:

9. Շատ բարձր որակի զմրուխտը համարվում է ավելի արժեքավոր, քան ադամանդը:

10. Մաքուր ոսկին միշտ դեղին է և փոխում է գույնը միայն այն ժամանակ, եթե ոսկուն ավելացնում են այլ մետաղներ:

11. Ամենամեծ շափյուղաներից մեկը կրում է «Ասիայի աստղ» անվանումը և գտնվում է Սմիթսոնյան թանգարանում:

12. Այն ամբողջ ոսկով, որը հայթայթվել է պատմության մեջ, կարելի է պատրաստել 16 մետրանոց խորանարդ:

13. Օվկիանոսներում գտնվում է մոտ 10 մլրդ տոննա ոսկի:

14. Մարգարիտ ձևավորվում է 10 հազար ոստրեներից միայն մեկում:

15. 1 մլն հայթայթված ադամանդից միայն մեկն է օգտագործվում զարդերի պատրաստման մեջ:

16. Բոլոր ադամանդների տարիքը կազմում է ավելի քան 3 մլրդ տարի:

17. Ամենաթանկ զարդը, որը պատրաստվել է կինոյի համար, «Մուլեն Ռուժ» ֆիլմում Նիկոլ Քիդմանի հերոսուհու վզնոցն է: Դրա գինը 1 մլն դոլար է:

18. Բոլոր 12 քարերը, որոնք համապատասխանում են ծննդյան ամսին, ծագում են Իսրայելի 12 ցեղերից:

19. Ամուսնական մատանին կրում են մատնեմատին, քանի որ համարվում է, որ այնտեղով երակ է անցնում, որը գնում է դեպի սիրտը:

20. Միլիոնավոր տարիներ անց Արեգակը կվերածվի մեծ ադամանդե աստղի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am