Դակոտա Ջոնսոնը գտել է իդեալական զգեստ գարնան և ամռան համար
Դիտումներ՝ *
11:33 2022-01-25

Հունվարի 20-ին Դակոտա Ջոնսոնը դարձավ Ջեյմս Կորդենի շոուի հյուրը։ 32-ամյա դերասանուհին ընտրել էր Badgley Mischka բրենդի շատ գեղեցիկ կարմիր մինի զգեստ:

Այս զգեստը ֆրանսիական հմայք ունի, որը կընդգծի Ձեր կանացիությունը: Մեկ այլ առավելություն է գույնը, որը սազում է և շիկահերներին, և թխահերներին:

Այն հարմար կլինի կրել ինչպես ժամադրությունների գնալիս, այնպես էլ ընկերական հավաքույթների համար: Զգեստն այնքան արտահայտիչ է, որ կարելի է ընտրել հասարակ սանրվածք և դիմահարդարում՝ շեշտադրելով միայն շուրթերը, ինչպես դա արել է դերասանուհին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am