2022 թվականին Մայորկան դարձել է ամենասիրված զբոսաշրջային ուղղությունը
Դիտումներ՝ *
11:30 2022-01-25

TripAdvisor-ը՝ աշխարհի ամենամեծ հարթակներից մեկը ճանապարհորդների համար, ներկայացրել է ընթացիկ տարվա ամենապոպուլյար ճանապարհորդական ուղղությունները: Այս մասին ասվում է ընկերության կայքում։

Աշխարհի 10 ամենապոպուլյար ճանապարհորդական ուղղություններն են՝

Մայորկա (Իսպանիա)

Կահիրե (Եգիպտոս)

Ռոդոս (Հունաստան)

Տուլում (Մեքսիկա)

Դուբրովնիկ (Խորվաթիա)

Իբիցա (Իսպանիա)

Նատալ (Բրազիլիա)

Արուշա (Տանզանիա)

Գյորեմե (Թուրքիա)

Սանտորինի (Հունաստան)

«Քանի որ աշխարհը վերադառնում է ճանապարհորդություններին, առաջնահերթությունները փոխվում են, և մարդիկ ցանկանում են ունենալ հիշարժան ճանապարհորդական հիշողություններ: Ամերիկացիների երեք քառորդը (75%) ասում է, որ իրենց համար կարևոր է «նոր վայրեր տեսնել», երբ մտածում են ճանապարհորդության իրենց ապագա ծրագրերի մասին»,- ասված է զեկույցում։

2022 թվականի լավագույն ուղղություններն են՝

Ամերիկայի ամենահայտնի ուղղությունը Հավայան կղզիներն են

Գաստրո-զբոսաշրջիկների համար լավագույն վայրը՝ Հռոմ (Իտալիա) և Նյու Յորք (ԱՄՆ)

Լավագույն վայրը դահուկորդների համար՝ Ցերմատ (Շվեյցարիա)

Լավագույն վայրը արևի սիրահարների համար՝ Կանկուն (Մեքսիկա)

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am

Ամենաընթերցված