Աֆրիկայում գիտնականները հայտնաբերել են հնագույն «սոցիալական ցանց»
Դիտումներ՝ *
00:39 2022-01-24

Ենթադրվում է, որ ջայլամի ձվերի կեղևից պատրաստված ուլունքները տվյալների փոխանակման հատուկ խորհրդանիշներ են եղել։
Գերմանացի գիտնականները հայտնաբերել են 50 հազար տարեկան ամենահին «սոցիալական ցանցը». Ենթադրվում է, որ դրանք ջայլամի ձվի կճեպից պատրաստված ուլունքներ են։ Ինչպես նշում է The Guardian-ը՝ Nature ամսագրին հղումով, դրա երկարությունը Աֆրիկայում հազարավոր կիլոմետրեր է:

Արդեն հետազոտվել են մեկուկես հազար նման ուլունքներ, որոնք մինչ օրս հանդիպում են ամբողջ մայրցամաքում։ Դրանք օգնել են հսկայական հեռավորությունների վրա փոխանցել խորհրդանշական ուղերձներ և ամրապնդել դաշինքները:

«Դա նման է հացի փշրանքներով ծածկված ճանապարհին: Դրանք ժամանակի և տարածության մեջ ցրված հուշումներ են, որոնք պարզապես սպասում են մեր ուշադրությանը», – ասում է հետազոտության առաջատար հեղինակ Ջենիֆեր Միլլերը Մաքս Պլանկի Մարդկային պատմության գիտության ինստիտուտից:

Նշվում է, որ 50 հազար տարի առաջ Արևելյան և Հարավային Աֆրիկայում մարդիկ նմանատիպ ուլունքներ են պատրաստել։ Բայց հայտնի է, որ այդ «սոցիալական ցանցը» վաղուցվանից գոյույոուն չունի: Մոտ 33 հազար տարի առաջ այն անհետացավ ուլունքների ոճի փոփոխության պատճառով։

Հետազոտողները անհետացումը պայմանավորում են կլիմայական պայմանների փոփոխությամբ։