TED-ի 8 դասախոսություններ, որոնք Ձեզ ավելի երջանիկ կդարձնեն
Դիտումներ՝ *
18:30 2022-01-23

Փիլիսոփաները և երջանկության հետազոտողները հայտնվել են TED-ի բեմին և կիսվել են իրենց բացահայտումներով:

Մարդիկ ուզում են երջանիկ լինել: Դա հայտնի փաստ է: Անհիշելի ժամանակներից փիլիսոփաները և հետազոտողները գլուխ են կոտրել այն բանի վրա, թե ինչպես մարդկությունը հասնի բացարձակ երջանկության: Նրանցից ոմանք ելույթ են ունեցել TED-ի բեմում և կիսվել են իրենց բացահայտումներով: Որոշ բացահայտումներ բավականին զարմանալի են, իսկ մյուսները՝ զարմանալիորեն պարզ, բայց, այնուամենայնիվ, այս պատմություններից յուրաքանչյուրը Ձեզ մեկ քայլ կմոտեցնի երջանկության հասկացությանը և այն բանին, թե ինչպես հասնել դրան:

Դեն Հիլբերտ- «Զարմանալի փաստեր երջանկության մասին»

Հարվարդյան հոգեբանն ապացուցում է այն պնդման սխալականությունը, որ երջանկության հասնելու համար պետք է ստանալ այն, ինչ նրանք ուզում են: Նա օգտագործում է իր հոգեբանությունը և նեյրոգիտությունը, որպեսզի բացատրի. մենք հաճախ խիստ սխալվում ենք այն բանի սահմանման մեջ, ինչ մեզ երջանիկ է դարձնում: «Բնական երջանկությունն այն է, ինչ մենք զգում ենք, երբ ստանում ենք այն, ինչ ուզում ենք: Սինթետիկ երջանկությունն այն է, ինչ մենք ստեղծում ենք, և չենք ստանում այն, ինչ ուզում ենք: Մեր հասարակության մեջ գոյություն ունի համոզմունք, որ սինթետիկ երջանկությունն ինչ-որ ցածր դասի բան է»,- ասել է հոգեբանը:

Շինա Այենգար- «Ընտրության արվեստ»

Հոգեբան և տնտեսագետ Այենգարը հերքում է այն գաղափարը, որ ինչքան մարդն ավելի շատ ընտրություն ունենա, այնքան ավելի լավ որոշում կկայացնի: Իրականում, ասում է նա, երբ Դուք մարդուն տալիս եք 10 կամ ավելի շատ տարբերակներ, նրանք ունեն միտում՝ ընդունելու վատագույն որոշումներն այնպիսի բնագավառներում, ինչպիսին են առողջապահությունը և ներդրումը: Վերջին հաշվով, ասում է Այենգարը, կարևոր է հասկանալ, որ սահմանափակումը որոշ դեպքերում կարող է ավելի շատ բավարարություն բերել, քան ազատությունը:

Դևիդ Սթեյնդլ-Ռասթ- «Ուզում եք երջանիկ լինել, եղեք շնորհակալ»

Այս հոգևորականի և հետազոտողի երջանկության հասնելու ճանապարհը շատ պարզ է. կանգնիր, նայիր, թե ուր ես գնում, և առաջին հերթին շնորհակալ եղիր: «Շնորհակալ աշխարհն ուրախ մարդկանց աշխարհ է»,- ասում է նա:

Գրեմ Հիլլ- «Ավելի քիչ իրեր, ավելի շատ երջանկություն»

Լրագրող Գրեմ Հիլլը բացատրում է, թե ինչու է պետք ունենալ ավելի քիչ իրեր ավելի փոքր տարածությունում, և տալիս է 3 պարզ խորհուրդներ՝ ինչպես ուղղել կյանքը: «Ըստ տարածված կարծիքի՝ մենք պետք է գնենք և ունենանք ինչ-որ բացառիկ իրեր: Բայց չէ՞ որ ավելի լավ է, որպեսզի այն, ինչ մենք պետք է սիրենք երկար ժամանակի ընթացքում, չլինեն ուղղակի իրեր»,- ասում է լրագրողը:

Ռոն Գուտման- «Ժպիտի գաղտնի ուժը»

Կա երջանկությունը կրկնօրինակելու մեկ միջոց, քանի մենք դեռ դրան չենք հասել. շատ ժպտալ: HealthTap-ի գլխավոր տնօրենը պնդում է, որ հասարակ ժպիտն ազդում է Ձեր ընդհանուր ինքնազգացողության վրա և օգնում է Ձեզ ապրել ավելի երկար, առողջ և երջանիկ կյանքով:

Մայքլ Նորթոն- «Ինչպես գնել երջանկություն»

Համաձայն նրա հետազոտությունների՝ երջանկությունը կարելի է գնել փողով: Գլխավորը՝ պետք է ծախսել գումարը ոչ Ձեր վրա: Նորթոնն ասում է այն մասին, թե ինչպես սոցիալական ծախսերը կարող են օգուտ բերել Ձեզ, Ձեր աշխատանքին և այլ մարդկանց:

Միխայ Չիկսենթմիխայ- «Հոսանքը՝ երջանկության գաղտնիք»

Կլերմոնտ համալսարանի հոգեբանության և մենեջմենթի պրոֆեսոր Չիկսենթմիխային պնդում է, որ հոսանքը գերուշադրության և այնպիսի գործունեության մեջ խորասուզվելու վիճակ է, ինչպիսին է արվեստը, խաղը կամ աշխատանքը: Դա այն է, ինչի համար արժե ապրել:

Մեթ Կիլինգսվորդ- «Ուզում եք երջանի՞կ լինել: Ապրեք ներկայով»

Կիլինգսվորդը ստեղծել է Track your happyness, հավելվածը, որը թույլ է տալիս մարդկանց կիսվել իրենց երջանկությամբ ռեալ ժամանակում: Դրա շնորհիվ նա գտել է երջանկության մի քանի առանցքային բացատրությունները: Հիմնականն այն է, որ մարդն առավել երջանիկ է, եթե ապրում է տվյալ պահով: Եվ ինչքան շատ ենք մենք շեղվում ներկայից, այնքան ավելի քիչ երջանիկ ենք լինում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am