Ավստրիական շտրուդել՝ պատրաստված մսով
Դիտումներ՝ *
13:36 2022-03-15

Բաղադրիչներ

Խմորի համար՝

1. Ալյուր – 450 գ

2. Ձու – 3 հատ

3. Գոլ ջուր – 90 մլ

4. Բուսայուղ – 2 թ/գ

5. Քացախ – 1/3 թ/գ

Միջուկի համար՝

1. Հնդկահավի կա հավի փափկամիս – 300 գ

2. Եփած հնդկաձավար – 150 գ

3. Պինդ պանիր – 150 գ

4. Քաղցր բուլղարական պղպեղ – 2 հատ

5. Սոխ – 1 հատ

6. Թարմ կանաչի – 1 փունջ

7. Թթվասեր – 2 ճ/գ

8. Կետչուպ

9. Սպիտակ քունջութ – 50 գ

10. Ապխտած երշիկ – 100 գ

11. Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Սկզբում ձուն խառնել ալյուրի հետ և փշրանք ստանալ, հետո ավելացնել գոլ ջուրը և խմոր հունցել:

2. Խմորի կենտրոնում փոս ձևավորել և հերթով ավելացնել նախ՝ քացախը, իսկ հետո՝ նաև բուսայուղը: Խմորը գնդել:

3. Թողնելր, որ խմորը 30 րոպե հանգստանա՝ ծածկելով սրբիչով:

4. Պատրաստել միջուկը: Մանր կտրատել և թասի մեջ խառնել պղպեղը, փափկամիսը, սոխը, կանաչին, ապխտած երշիկը: Հետո ավելացնել կետչուպը, թթվասերը, աղը, եփած հնդկաձավարը և սև պղպեղը: Խառնել: Ստացված միջուկը տապակել կարագով մոտ 10 րոպե, միջին կրակի վրա:

5. Դրանից հետո խմորը ձեռքով ձգել և գրտնակել ալյուր շաղ տված սրբիչի վրա:

6. Խմորին բուսայուղ քսել, միջուկը տեղադրել եզրին, վրան մանր քերած պանիր լցնել:

7. Սրբիչի օգնությամբ փաթաթել և ռուլետ ձևավորել:

8. Չսեղմել, եզրերի ավելորդ խմորը կտրել: Վրան քունջութ շաղ տալ և թխել 30 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am