Որն է օրգանիզմը մաքրելու և նիհարելու իդեալական մթերքը
Դիտումներ՝ *
19:55 2022-01-21

Դիետոլոգ Օլգա Կորաբլևան «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալության հետ զրույցում ասել է, որ ամեն օր կաթնաշոռ ուտելը բարենպաստ ազդեցություն կունենա ոսկորների, լյարդի, մկանների վրա, ինչպես նաև կկարգավորի քունը և կօգնի նիհարել։

Նրա խոսքով՝ կաթնաշոռը պարունակում է մեծ քանակությամբ տրիպտոֆան՝ ամինաթթու, որը հանում է անքնությունը, անհանգստությունն ու դեպրեսիան։ Այն նաև հարուստ է կալցիումով (164 միլիգրամ) և ֆոսֆորով (220 միլիգրամ):

«Այն ներառելով սննդակարգում՝ դուք կազատվեք ատամների խնդիրներից, ոսկորները կուժեղանան, իսկ եղունգներն ու մազերը ավելի լավ տեսք կունենան»,- ասել է գործակալության աղբյուրը։

Միջին հաշվով 9 տոկոս յուղայնությամբ 100 գրամ կաթնաշոռը պարունակում է 169 կալորիա և 16 տոկոս սպիտակուց, բացի այդ, այն արագ հագեցնում է։

«Այսպիսով, դուք չեք կարողանա չափից շատ ուտել: Եվ, ամենայն հավանականությամբ, ճաշացանկում ներառելով կաթնաշոռ, դուք սովորականից էլ ավելի քիչ սնունդ կուտեք», – ասել է Օլգա Կորաբլևան:

Նա հավելել է, որ այն մարդը, ով կանոնավոր կերպով ուտում է ճարպային սնունդ (արագ սնունդ, տապակած, քաղցր և օսլա պարունակող մթերքներ), նրա լյարդի բջիջները դանդաղորեն վերածնվում են ճարպային հյուսվածքի: