Ամերիկացի սննդաբանը 5 մթերք է հայտնաբերել, որոնք փոխարինում են սուրճին և օգնում պահպանել առույգությունը
Դիտումներ՝ *
19:13 2022-01-20

Ամերիկացի սննդաբան Լորեն Մանակերը հրաժարվել է սուրճից և հինգ այլ մթերք է գտել, որոնք օգնում են իրեն պահպանել սթափությունն ու առույգությունը: Այս մասին նա հայտնել է CNBC-ի հետ զրույցում:

Չորս տարի առաջ Մանակերը ավտովթարի է ենթարկվել: Ուղեղի ցնցման հետևանքների դեմ պայքարելու համար, կինը բժշկի խորհրդով դադարել է սուրճ ըմպել: Առանց սիրելի ըմպելիքի ապրելը դժվար էր, սակայն վերջինս գտել է դրա փոխարիչները:

Այդ իսկ պատճառով սննդաբանն առավոտյան ըմպում է տաք կաթի խառնուրդ կոճապղպեղի, քրքումի և թխկենու օշարակի հետ, որին ավելացվում է մի պտղունց սև պղպեղ: Յուրքանչյուր բաղադրիչ իր դերն ունի: Կաթը հարուստ է սպիտակուցով, որն անհրաժեշտ է օրգանիզմին առավոտյան, օշարակը փոխարինում է շաքարին, իսկ քրքումը հակաօքսիդանտներ է պարունակում:

 

Շաբաթը երկու անգամ մասնագետն օգտագործում է տավարի միս, որը երկաթի կարևորագույն աղբյուր է, ինչի պակասը կարող է հանգեցնել հոգնածության:

 

Երեկոյան սննդակարգը բաղկացած է կիվիից, որը պարունակում է սերոտոնին հորմոնը, որն օգնում է լավ քնել:

Բացի այդ, սննդաբանը խորհուրդ է տալիս շատ ջուր խմել և մակարոնեղեն ուտել:

tert.am