Մեղրով տորթ՝ «Կապուչինո»
Դիտումներ՝ *
09:38 2022-03-20

Բաղադրիչներ

Խմորի համար՝

1. Ձու – 5 հատ

2. Շաքարավազ – 1.5 բաժակ

3. Բուսայուղ – 5 ճ/գ

4. Սոդա – 1 թ/գ

5. Մեղր – 3 ճ/գ

6. Կակաո – 2 ճ/գ

7. Լուծվող կապուչինո – 2 ճ/գ

8. Ալյուր – 2-2.5 բաժակ

Կրեմի համար՝

1. Կաթ – 2 բաժակ

2. Շաքարավազ – 1 բաժակ

3. Ալյուր – 3 ճ/գ

4. Վանիլին – 1 տուփ

5. Կարագ – 200 գ

6. Խտացրած կաթ – 1 բանկա

Պատրաստման եղանակը

1. Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել մեղրը, բուսայուղը և սոդան: Խառնուրդը դնել գոլորշու վրա, խառնելով եփել 10-12 րոպե: Վերցնել գոլորշու վրայից, մաղել ալյուրը, կակաոն և կապուչինոն: Խմորը պետք է լինի թթվասերի նման: Այդ խմորից պետք է ստացվի 5 շերտ: Թխման համար նախատեսված թղթի վրա 26 սմ շրջան նկարել, պատրաստել 5 նմանատիպ թուղթ, յուրաքանչյուր շրջանի մեջ 3-4 ճ/գ խմորով շերտ ձևավորել: Թխել 5-6 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Եփվելուց հետո թղթերը հեռացնել:

2. Կրեմը պատրաստելու համար եռացնել մեկ բաժակ կաթ, թասի մեջ խառնել շաքարավազը, ալյուրը և վանիլինը, կամաց-կամաց ավելացնել մեկ բաժակ սառը կաթը, խառնել և այդ զանգվածը զգուշությամբ լցնել եռացող կաթի մեջ՝ նախապես իջեցնելով կրակը նվազագույնի: Եփել ցածր կրակի վրա, մինչև պնդանալը: Սառեցնել: 200 գ կարագը հարել, ավելացնել խտացրած կաթը:

Պատրաստի զանգվածին մեկական ճ/գ եփած կրեմ ավելացնել: Կրեմը պատրաստ է:

3. Շերտերին առատ կրեմ քսել, հավաքել տորթը, զարդարել քերած շոկոլադով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am