10 պարզ և արդյունավետ եղանակ ուղեղը մարզելու համար
Դիտումներ՝ *
15:38 2022-01-19

Ձեր ուղեղը լավ մարզավիճակում պահելը ամենալավ միջոցներից մեկն է վստահ լինելու համար, որ այն ոչ միայն կծառայի ձեզ ողջ կյանքի ընթացքում, այլև գնալով ավելի ու ավելի կկատարելագործվի:

Եթե դուք էլ ցանկանում եք մարզել ձեր ուղեղը, սակայն չգիտեք որտեղից սկսել, ուրեմն այս 10 եղանակները կօգնեն ձեզ այդ գործում։

1. Փազլ հավաքել

Եթե անգամ դժվարանում եք պատկերացնել ձեզ սուդոկու խաղալիս կամ խաչբառ լուծելիս կամ էլ փազլ հավաքելիս, մի զլացեք, ամեն օր փորձեք դրանցից մեկը: Անգամ փազլ հավաքելով դուք դրդում եք ձեր ուղեղին մտածել տրամաբանորեն, մի հատկություն, որը հաճախ թերի է օգտագործվում մեր կողմից։ Այսպիսի գլուխկոտրուկներ լուծելը ոչ միայն հաճելի վարժանք կլինի ուղեղի համար, այլև կօգնի ձեզ կենտրոնանալու հատկությունը զարգացնելու հարցում։

2. Ավելի հաճախ գրեք 

Անժխտելի փաստ է, որ մենք ապրում ենք աշխարհում, որտեղ իշխում են ստեղնաշարերն ու սենսորային էկրանները, և թուղթը արդեն անցյալի վկան է։ Ինչքան էլ որ տեքստը պարզապես հավաքելն ավելի հարմար ու տարածված է, դուք չպետք է դեն նետեք թուղթն ու գրիչը։ Հավատաք թե ոչ, ֆիզիկապես նշումներ կատարելը և մտքերը գրի առնելը մեծացնում է կենտրոնացումը, լավացնում է հիշողությունը և ուղեղի աշխատանքը։

3. Այնուհետև գրեք մյուս ձեռքով 

Ձախ ձեռքով (եթե, իհարկե, աջլիկ եք) նշումներ կատարելը կամ նամակներ գրելը հավանաբար այնքան էլ լավ գաղափար չէ։ Մինչդեռ սովորական խզբզանքը, նկարելը կամ պարզապես մի քանի նախադասություն գրելը ձեր ոչ-դոմինանտ ձեռքով իրականում կարող է հրաշքներ գործել ձեր ուղեղի համար։ Երբ դուք օգտագործում եք ձեր ոչ-դոմինանտ ձեռքը գրելու, կտրելու կամ պարզապես ատամները լվանալու համար, դուք ամրացնում եք ձեր ուղեղի նյարդային ցանցը, ինչպես նաև նոր նյարդային հանգույցներ եք ձևավորում։

Սա կարող է օգնել խթանել ձեր չիրացված ստեղծարար միտքն ու ներուժը, քանի որ ոչ-դոմինանտ ձեռքի օգտագործումը ակտիվացնում է ուղեղի ոչ-դոմինանտ մասը՝ հանգեցնելով միանգամայն այլ և ավելի նորարական մտածողության։

4.Ամեն օր նոր բառ սովորեք 

Ամեն օր նոր բառ սովորելը հիանալի միջոց է բարելավելու թե՛ ձեր հիշողությունը, թե՛ ձեր բառապաշարը։ Սովորելով ու հիշելով նոր բառեր և օգտագործելով դրանք՝ դուք ստիպում եք ձեր ուղեղի երկու կիսագնդերին համատեղ աշխատել։ Չկա ավելի մեծ մտավոր աշխատանք ուղեղի համար, քան զրոյից նոր լեզու սովորելը։ Նոր լեզու դուք կարող եք սովորել ինքնուրույն կամ հետաքրքիր խմբակներում, մասնավոր դասեր վերցնելով կամ ճամփորդության ընթացքում լեզուն յուրացնելով։

5. Ավելի շատ կարդացեք 

Եթե ցանկանում եք, որ ձեր ուղեղը մնա սուր և առողջ, պետք է այն մշտապես լինի ակտիվ և կենտրոնացած։ Սա իրացնելու հիանալի տարբերակ է ընթերցանության ընդգրկումը ձեր առօրյայի մեջ։

Թեմաները պետք է տարբեր լինեն, քանի որ որքան տարբեր է ընթերցանության նյութը, այնքան տարբեր կետերն են ակտիվորեն գործում ձեր ուղեղում: Վեպ կարդալը զարգացնում է ստեղծագործական միտքը, մինչդեռ թերթ կամ գիտական հոդված կարդալը զարգացնում է ձեր քննադատական մտածողությունը և ընդլայնում ձեր գիտելիքները։

6. Ավելի հաճախակի շփվեք

Եթե ձեր օրը հիմնականում անցկացնում եք էկրանի աջև՝ քիչ բանավոր հաղորդակցությամբ, ապա ժամանակն է դադարեցնելու ձեր առցանց ակտիվությունը։ Հավատաք, թե ոչ, երես առ երես անկեղծ խոսակցություններն զարգացնում են ձեր ուղեղի աշխատանքը, միաժամանակ բարելավում կենտրոնացումն ու ուշադրությունը:

7. Փորձեք նոր  բաղադրատոմս 

Եթե ձեր առօրյան ներառում է կրկին ու կրկին նույն ուտեստներ պատրաստելը, ապա ժամանակն է փոխարինել դրանք նոր ճաշատեսակներով: Դա օգտակար կլինի ոչ միայն ձեր ստամոքսի, այլև ձեր ուղեղի համար։ Նոր բաղադրատոմսով որևէ բան եփելը օգնում է ձեր ուղեղին դուրս մղել առօրեական անպետք գործերն ու մտքերը, իսկ ձեզ օգնում խնդիրների համար գտնել նորովի լուծումներ ու զարգացնում է քննադատական մտածողությունը։

8. Շատ արեք այն գործերը, որոնցից հաճույք եք ստանում

Այն մտավոր զբաղմունքը, որը ձեզ այսպես թե այնպես հաճույք է պատճառում, կարող է լինել հիանալի վարժանք ձեր ուղեղի համար։ Եթե դուք արդեն ունեք նախասիրություն, լինի դա գործելը, սպորտը, որևէ օտար լեզվով խոսելը կամ երաժշտական գործիք նվագելը, փորձեք ժամանակ տրամադրել դրան ամեն օր։ Կատարելագործելով ձեր հմտությունները՝ դուք ձեռք կբերեք քննադատական մտածողություն, հեշտությամբ կգտնեք խնդիրների լուծման տարբերակներ և կձևավորեք նոր նյարդային հանգույցներ ուղեղում։

9. Վերանայեք ձեր օրակարգը

Մեր ամենօրյա սովորությունները և մշտապես կրկնվող օրակարգը օգնում են մեզ A կետից B կետ հասնել հնարավորինս արագ և հաջողությամբ ավարտին հասցնել մեր գործերի ցուցակը, բայց դրանք միևնույն ժամանակ մեր ուղեղը դարձնում են ռոբոտ։ Օրվա ընթացքում ուղեղի ակտիվությունը բարձրացնելու համար, մի կողմ նետեք ձեր օրակարգը և փորձեք որևէ նոր բան անել։

10. Եղեք ավելի ուշադիր

Օրվա ընթացքում մենք շատ բաներ ենք անում առանց մտածելու դրանց մասին։ Սա ներառում է ամեն ինչ՝ սկսած մեր ատամները լվանալուց մինչև նախաճաշ պատրաստելը, լոգանք ընդունելուց մինչև հեռուստացույցի առջև հանգստանալը։ Առանց մտածելու գործելը անշուշտ հանարվորություն է տալիս հանգստանալ ու լիցքաթափվել, բայց մենք իրականում վատնում ենք մեր թանկարժեք ժամանակը, որը կարող էինք օգտագործել՝ խթանելով ուղեղի ճանաչողական գործառույթը։