Պատմության ամենասեքսուալ կանայք
Դիտումներ՝ *
19:47 2022-01-17

Յուրաքանչյուր դարաշրջան ունի իր գեղեցկությունն ու սեքսուալությունը: Բայց կան նաև հավերժական արժեքներ։

Ո՞ւմ կանացի սեքսուալությունն է դիմացել ժամանակի փորձությանը, իսկ որոշ դեպքերում՝ գրեթե հավերժությանը։

Այսօր կներկայացնենք պատմության 5 ամենասեքսուալ կանանց:

Վալերիա Մեսալինա

կայսր Կլավդիուսի երրորդ կնոջ՝ Վալերիա Մեսալինայի անունն օգտագործվում է անբարո պահվածքը նկարագրելու նպատակով: Պատճառ իհարկե կա. երիտասարդ տարիներին Վալերիան շատ սիրված էր Կալիգուլայի պալատում և, հավանաբար, այնտեղ է ազատ կապեր ունենալու կախվածություն ձեռք բերել: Հնագույն հեղինակները պնդում են, որ Մեսալինան 13 տարեկանում սկսել է ապստամբ կյանք վարել։ Եվ երբ դարձել է 18 տարեկան, Կալիգուլան նրան ամուսնացրել է իր հորեղբոր՝ Կլավդիուսի հետ: Կլավդիոսը բարոյականության ջատագով էր և, դառնալով կայսր, ջանասիրաբար վերացրել է իր հպատակների մեջ անառակության սովորությունը, բայց միևնույն ժամանակ «նա չգիտեր, թե ինչ է կատարվում իր տանը»: Մեսալինան իշխում էր ամուսնուն և, փաստորեն, ամուսնու հետ կառավարում էր Հռոմը։ Ոչ ոք չէր համարձակվում բացել կայսեր աչքերը։

Եվ տեղի ունեցավ հետևյալը՝ Մեսալինան, ըստ պատմաբանների, բաց չի թողել ոչ մի գեղեցիկ տղամարդու։ Մի անգամ սիրահարվել է գլխավոր պալատական ​​դերասան Մնեսթերին, բայց վերջինս չի ցանկացել դառնալ կայսրուհու սիրելին, որից հետո Վալերիան բողոքել է ամուսնուն՝ ասելով, որ «ինչ-որ դերասան» համարձակվում է չհնազանդվել իր կամքին։ Կլավդիոսը հրամայել է Մնեսթերին կատարել Մեսալինայի բոլոր ցանկությունները՝ փաստորեն դերասանին տալով իր տեղն ամուսնական անկողնում։

Հին հեղինակները, մասնավորապես Կոռնելիոս Տակիտոսն ու Գայոս Սվետոնիոսը, հաճախ գրել են Մեսալինայի մասին։ Նրանք պնդում էին, որ կայսեր կինը գաղտնի տիրապետում է հռոմեական լուպանարիաներից (հասարակաց տներից) մեկին, և ինքն էլ գիշերը գնում էր այնտեղ՝ մարմնավաճառ ձևանալով: Հռոմում կատակում էին, որ եթե կայսրը բավարար գումար չունենա բանակը զինելու համար, Վալերիա Մեսալինան հեշտությամբ կվաստակի այն մեկ գիշերում։

Բացի այդ, Մեսալինան մի անգամ մրցույթ է կազմակերպել հայտնի հռոմեացի մարմնավաճառ Սցիլլայի հետ՝ ով կարող է ավելի շատ տղամարդկանց ծառայել: Սցիլան կանգ է առել 25 հաճախորդի վրա: Մեսալինան շարունակել է այնքան ժամանակ, մինչև տղամարդկանց թիվը հասավ օրական 50-ի։

Մեսալինայի ամուսնությունը փլուզվել է ոչ թե դավաճանությունների պատճառով, այլ երբ նա որոշեց կայսերական գահին նստեցնել իր սիրելի Գայ Սիլիային։

Կայսրուհի Ու Ցզետյան

Չինացի կայսրուհին, որն իրականում կառավարել է Միջին Թագավորությունը 40 տարի, հայտնվել է հարեմում՝ որպես Տան դինաստիայի կայսր Թայ Ցզունի հարճը։ Կայսրը շատ մեծ հարեմ ուներ, հետևաբար երիտասարդ հարճը երբեք չարժանացավ նրա ուշադրությանը: Սակայն աղջկան Լի կայսրի որդին է սկսել հոգ տանել և ուշադրություն դարձնել։ Թայ Ցզունի մահից հետո Ու-ին աքսորել են բուդդայական վանք, բայց Լին, որը գահ բարձրացավ կայսր Գաո-Ցզուն անունով, հետ է բերել նրան, իսկ հետո աղջկան նշանակել է իր ամենասիրելի հարճը։

Շուտով Ու Ցզետյանին հաջողվեց հեռացնել ներկայիս կայսրուհի Վանին և դառնալ կայսեր պաշտոնական կինը։ Ու Ցզետյանը 4 որդի և մեկ դուստր է ունեցել, բայց իշխանությունը նրան ավելի շատ էր հետաքրքրում, քան մայրությունը։ Բացի այդ, կայսր Գաո-Ցզունը վատառողջ էր, և նրա կյանքի վերջին 23 տարիներին երկիրը փաստացի ղեկավարում էր Ու Ցզետյանը։ Կայսեր մահից հետո նա պահպանեց իշխանությունը՝ գահը հանձնելով իր որդիներին, իսկ հետո ամբողջությամբ հեռացրեց նրանց իշխանությունից և ինքն իրեն հռչակեց կայսր։ Ֆորմալ առումով Ու Ցզետյանը միակ կին տիրակալն է Չինաստանի ողջ 4 հազարամյա պատմության մեջ։

Սակայն սրանով չէ, որ Ցզետյանը հայտնի է դարձել. նույնիսկ ոչ նրանով, որ իր կառավարման տարիներին Չինաստանը ներխուժել է Կենտրոնական Ասիա և Կորեա՝ գրավելով մի քանի նոր նահանգներ։ Եվ նաև ոչ այն պատճառով, որ երկրում մշակույթը զարգանում էր սրընթաց, իսկ բուդդայականությունն ու դաոսիզմը հայտնվել էին պետության հովանավորության տակ։

Ու Ցզետյանը հայտնի է դարձել պալատական վարվելակարգի նոր կանոններով:

Ու Ցզետյանն կարծում էր, որ կանայք ճնշված են պալատում, և ի պատասխան դրան, գտավ տղամարդկանց նվաստացնելու շատ օրիգինալ միջոց՝ սեքսուալ տեխնիկաներ: Ենթադրաբար, պալատի կանայք միանգամայն երջանիկ էին։

Ելիզավետա Պետրովնա

Կայսրուհի Ելիզավետա Պետրովնան՝ Ռուսաստանի Լուսավորության դարաշրջանի նախահայրն, իր անձնական կյանքում և վաղ պատանեկությունից առանձնանում էր ազատ բարքերով։ Նրա թագավորության սկիզբը ժամանակակիցները հիշել են որպես շքեղության և ավելորդությունների շրջան: Նորաստեղծ կայսրուհին անընդհատ դիմակահանդեսի պարահանդեսներ էր անցկացնում, և նրան հատկապես դուր էին գալիս այսպես կոչված «մետամորֆոզները»՝ կանացի զգեստներ հագած տղամարդիկ, տղամարդու կոստյումներով՝ կանայք։ Կարծիք կա, որ այս կերպ Ելիզավետա Պետրովնան ցանկանում էր գերազանցել պալատի կանանց. նա գեղեցիկ ոտքեր ուներ, որոնք կարող էին ցուցադրվել միայն տղամարդու կոստյում կրելու դեպքում:

Ելիզավետա Պետրովնան երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չի ունեցել, բայց նրա պաշտոնական ֆավորիտների ցանկը տպավորիչ է. 24 տարեկանում կայսրուհին կապ է ունեցել 7՝ 16-ից 40 տարեկան տղամարդու հետ, բայց ցուցակում ներառված են միայն պաշտոնական ֆավորիտները: Որոշ պատմաբաններ պնդում են, որ նույնիսկ 20 ամյա Ելիզավետա Պետրովնան տասնյակ սիրեցյալներ է ունեցել:

Հետաքրքիր է մեկ այլ բան. մի ժամանակ 4 տղամարդ միաժամանակ ապրում էին կայսրուհու հետ: Այդ ժամանակ կայսրուհին 41 տարեկան էր:

Մադամ Դյուբարրի

Մարի-Ժաննա Բեկուն՝ կոմս Դյուբարիի կինը, հարկահանի ապօրինի դուստրն էր, ինչը նշանակում էր, որ նա չէր կարող կյանքում հաջողությունների հասնել։ Բայց աղջկան հաջողվել է ոչ միայն հասնել պալատ, այլև դառնալ Ֆրանսիայի թագավոր Լուի XV-ի պաշտոնական ֆավորիտը։

Ժաննա Բեկուն իր մանկությունն անցկացրել է մենաստանում, բայց այնտեղ բարեպաշտություն չի սովորել. անկախության տարիքին հասնելուն պես նա աշխատանքի է ընդունվել՝ որպես դերձակ փարիզյան ատելյեում, որտեղ ոչ շատ մեծ աշխատավարձ էր ստանում: Նույն ստուդիայում Ժաննային նկատել է աղքատ ազնվական Ժան Դյուբարին և անմիջապես հրավիրել տեղափոխվել իր մոտ: Որևէ գացմունքի մասին խոսք լինել չէր կարող. Ժանը գտնում էր գեղեցիկ աղջիկների, սովորեցնում սիրո արվեստը, իսկ հետո առաջարկում էր իր հարուստ ընկերներին՝ ստանալով որոշակի տոկոս, այսինքն՝ նա պարզապես պալատական ​​կավատ էր (սուծինյոր)։

Ժաննան իսկական «ադամանդ» էր, և Դյուբարին որոշեց «նրան դարձնել հենց թագավորի սիրելին»։ Լուի XV-ն այդ ժամանակ արդեն 58 տարեկան էր, և երիտասարդ սիրուհիներն, անկեղծ ասած, այնքան էլ հետաքրքրված չէին նրանով: Բայց Ժաննայի հետ գիշերելուց հետո թագավորն ասաց. «Սա միակ կինն է Ֆրանսիայում, որը կարողացավ ստիպել ինձ մոռանալ իմ տարիքը և իմ դժբախտությունները»:

Ոչ ոք, բացի մարշալ Ռիշելյոյից, չէր համարձակվում ասել միապետին, որ դրա պատճառը պարզ է. նախկինում մարմնավաճառները երբեք թագավորի սիրելիների թվում չեն եղել: Ենթադրվում էր, որ թագավորի սիրուհիները պատկառելի ընտանիքից պետք է լինեին և հարգարժան ամուսնացած տիկնոջ կարգավիճակ ունենային։ Լուի XV-ը չհավատաց իր մարշալին, և երբ ճշմարտությունը բացահայտվեց, նա անմիջապես պահանջեց ամուսնացնել Ժաննային: Ժան Դյուբարին Թուլուզից կանչեց իր կրտսեր եղբորը՝ Գիյոմին և անմիջապես կազմակերպեց հարսանիքը։

Ամուսնական պայմանագրի համաձայն՝ Գիյոմը իրավունք չուներ կնոջ ունեցվածքի նկատմամբ: Երջանիկ փեսային վճարել են զգալի գումար և հրամայել անմիջապես հեռանալ մայրաքաղաքից։ Իսկ Ժաննան մնաց պալատում։ Նա թագավորի սիրելին էր մինչև վերջինիս, ինչը, սակայն, չխանգարեց նրան ընդունել այլ տղամարդկանց թագավորական սիրուհու պարտականություններից ազատ ժամանակ:

Հեղափոխության ժամանակ Ժաննա Դյուբարին մահապատժի ենթարկվեց, և նա պատմության մեջ մտավ որպես Բուրբոնների դինաստիայի թագավորի վերջին ֆավորիտը, այլ ոչ թե որպես անբարոյական ֆավորիտ: Այնուամենայնիվ, որոշ աղբյուրներ պնդում են, որ Ժաննան կապ է ունեցել նույնիսկ դահիճ Անրի Սանսոնի հետ, ում պատճառով էլ մահացել է:

Գալա Դալի

Ելենա Դյակոնովան՝ մեծ սյուրռեալիստ Սալվադոր Դալիի մուսան, համոզված էր, որ ստեղծագործությունն անհնար է առանց ազատ սիրո։ 23 տարեկանում Ելենան ամուսնացել է Փոլ Էլուարի հետ, որն էլ նրան տվել է Գալա մականունը, դուստր է ունեցել՝ վարելով սովորական հարգալից կյանք: 1921 թվականին Ելենան հանդիպել է նկարիչ Մաքս Էռնստին, որը Գալային առաջարկել է դառնալ իր մոդելը։ Երիտասարդ կինը համաձայնել է և դարձել ոչ միայն մոդել, այլև նաև նկարչի սիրուհին։ Հաջորդ տարի նկարիչը տեղափոխվել է Ֆրանսիա, Գալայի տուն։ Սիրային եռանկյունին ամենևին էլ գաղտնի չէր:

1929 թվականին Փոլն ու Գալան այցելեցին կատալոնացի երիտասարդ նկարիչ Դալիին։ Սեփականատերը հյուրերին անսովոր կերպով է դիմավորել՝ Դալին պատռել էր վերնաշապիկը և մարմինը պատել ձկան սոսնձի, այծի կղանքի և նարդոսի խառնուրդով։ Բայց, հյուրերին տեսնելով, անմիջապես փոխել է հագուստը: Նույն օրը երեկոյան սկսվել է նրանց բուռն սիրավեպը։ «Շուտով դու կդառնաս այնպիսին, ինչպիսին ես եմ ուզում տեսնել քեզ», – ասել է Գալան արտիստին և վերջինս համաձայնել է: Գալան ամուսնալուծվեց Փոլից և ամուսնացավ Սալվադոր Դալիի հետ։

Գալա Դալին ստանձնեց տնային բոլոր գործերը, իսկ Դալին ստեղծագործում էր՝ չշեղվելով այս «փոքր բաներից»: Գալան կառավարում էր նաև ֆինանսական հարցերը, և Դալին հարստացավ։ Սալվադոր Դալին կնոջը համարում էր կենդանի առասպել և ժամանակակից իկոնա։ Միևնույն ժամանակ, Ելենա Դյակոնովան ամենևին էլ հավատարիմ չէր ամուսնուն. Սալվադոր Դալին կնոջը անձնական ամրոց է նվիրել, որտեղ նկարիչն, ըստ պայմանավորվածության, չէր կարող այցելել առանց կնոջ գրավոր թույլտվության։ Ծերության տարիներին Գալա Դալին, այլևս հույսը չդնելով սեփական հմայքի ու գրավչության վրա, նախընտրում էր գնել տղամարդկանց ինտիմ ծառայություններ։ Գալայի մահից հետո Դալին ընկավ խորը դեպրեսիայի մեջ և մինչև կյանքի վերջ ուշքի չեկավ։