Գիտնականները հայտնաբերել են մազաթափության պատճառը
Դիտումներ՝ *
10:20 2021-10-31

Չիկագոյի Հյուսիսարևմտյան համալսարանի ամերիկացի գիտնականները հայտնաբերել են մազաթափության պատճառը։ Նրանց հետազոտությունը հրապարակված է Nature Aging ամսագրում:

Գիտնականները մկների վրա փորձ են անցկացրել, որը ցույց է տվել, որ երբ մազի ցողունային բջիջները ծերանում են, դրանք ավելի քիչ կպչուն են դառնում, և դուրս են գալիս ֆոլիկուլից։ Իսկ իրենց միկրոմիջավայրից դուրս դրանք, որպես կանոն, չեն կարող գոյատևել։

«Արդյունքում ավելի ու ավելի քիչ են մնում ցողունային բջիջները, որոնք անհրաժեշտ են մազերի աճի համար: Սա հանգեցնում է մազերի բարակման և աստիճանական մազաթափության»,- ասվում է հոդվածում:

Հետազոտության հեղինակները հույս ունեն, որ իրենց հայտնագործությունը կօգնի պայքարել մարդկանց մազաթափության դեմ:

Անի Գաբուզյան

168. am

Ամենաընթերցված